Մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող տասնյակ ընկերություններ դժգոհում են «Յումակս» ՍՊԸ-ի գործունեությունից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող տասնյակ ընկերություններ դժգոհում են միջազգային փոստային առաքումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող DHL ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ-ի գործունեությունից:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով դիմած մաքսային բրոքերներն ու տնտեսավարողները նշում են, որ «Յումակս» ընկերությունը հրաժարվել է հասցեատերերին հանձնել ուղարկված ապրանքների մաքսային փաստաթղթերը` փաստացի ստիպելով դրանք մաքսազերծել իր միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքում նշված է, որ Հայաստան ուղարկվող բեռների եւ փոստային առաքումների մեծ մասը բերվում է հենց DHL ընկերության միջոցով, հետեւաբար, վերջինիս նման վարքագիծը բացասաբար է անդրադառնում իրենց հետագա գործունեության վրա՝ չհաշված այն հանգամանքը, որ այդ ընկերության կողմից սահմանված գներն անհամեմատ բարձր են նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների կողմից առաջարկվող սակագներից:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը առաջարկեց արագացնել ուսումնասիրությունների ընթացքը: «Այս խնդիրը փոխկապակցված է նաեւ մաքսային ոլորտի հետ, հետեւաբար, խնդրի լուծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումը այս հարցի հետ կապված»,-ասաց նա:

Շաբոյանը Հանձնաժողովի վերլուծությունների վարչությանը հանձնարարեց ապահովել բոլոր կողմերի տեսակետները, որոնց ուսումնասիրության հիման վրա էլ հանձնաժողովը կկայացնի համապատասխան որոշում:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով