Երևանում կայացավ Ասպետ Շերմազանյանի «Աղ ու հաց» ֆիլմի պրեմիերան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Աղ ու հաց» գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ փետրվարի 4-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում։Ֆիլմի հեղինակն է մոսկվայաբնակ ռեժիսոր Ասպետ Շերմազանյանը, ով նաև գրող, հրապարակախոս Վանուշ Շերմազանյանի որդին է։ «Աղ ու հաց» ֆիլմը նկարահանվել է աստվածաշնչյան «Անառակ որդու վերադարձը» առակի հիման վրա։ Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզում։

Հարցին, թե ինչու հենց այդ մոտիվներով, Շերմազանյանը պատասխանեց. «Ընդհանրապես աստվածաշնչյան թեմաները հավերժ ակտուալ են, հատկապես մեր օրերում։ Բայց կա նաև մեկ այլ պատճառ, երբ մեր հայրենակիցներից շատերը դրսում են ապրում ու մի օր վերադառնում են։ Ես ինքս ամեն անգամ շատ հուզվում եմ՝ գտնվելով իմ հողի վրա։ Իհարկե ֆիլմն Աստվածաշնչի հիման վրա է նկարահանված, բայց իմ հերոսը կայացել է կյանքում ու վերադարձել է հայրենի օջախ, որտեղ հայրն ու եղբայրը հետ են ընդունում նրան»։

Դերասանների ընտրությունը ռեժիսորի համար հեշտ է եղել, քանի որ նա միանգամից իր ֆիլմի կերպարներին նմանեցրել է հենց իրենց։ «Ֆիլմի գլխավոր հերոսները Խորեն և Արսեն Լևոնյաններն են, ովքեր տղամարդկային, տիպիկ հայի կեցվածքով դերասաններ են։ Գլխավոր դերակատարներից է նաև Սամվել Սևադան, ով մասնագիտությամբ իհարկե լուսանկարիչ է, բայց, իմ կարծիքով, շատ կինեմատոգրաֆիկ կերպար է, ով հիանալի նայվում է կադրում»,- նշեց Ասպետը։

Ասպետ Շերմազանյանը ցանկանում է դուրս հանել իր ֆիլմը և ցույց տալ տարբեր մարդկանց, թե ինչպես է ինքը զգում Հայաստանը, Լոռին, ինչպիսին է հայ մարդը։ Պահպանելու համար այդ կոլորիտը, նա շատ կարևորեց դերասանների ընտրությունը, որն իր կարծիքով շատ լավ է ստացվել։

Կինոդիտման ընթացքում ներկայացվեցին ևս երկու ֆիլմեր, որոնցից մեկը «Մի գողացիր» կարճամետրաժ ֆիլմն էր, որը 2015 թվականին ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում։

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից