Սպորտ

Յուրա Մովսիսյանը հույս ունի, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհիառաջնությանը

1 րոպեի ընթերցում

Յուրա Մովսիսյանը հույս ունի, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհիառաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է 2018 թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության մասին:

«Գիտեմ Ռուսաստանը և գիտեմ ռուսներին: Նրանք շատ ընկերական, հյուրընկալ մարդիկ են, և ես հավատում եմ, որ աշխարհի այս առաջնությունը կարող է լինել լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ: Աշխարհի այդ առաջնությանը կմասնակցեն իմ ընկերներից շատերը, և ես լիահույս եմ, որ կմասնակցի նաև իմ երկրի` Հայաստանի թիմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մովսիսյանը ESPNFC-ին:

Յուրա Մովսիսյանը չի հրավիրվում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ՝ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի պահանջով: Մովսիսյանը մինչ այս ազգային թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ խփելով 10 գոլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում