Ադրբեջանը Տավուշի մարզում ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը Տավուշի մարզում ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/12/873613.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները: