Մշակույթ

Հայտարարվել են 2016 թվականի լավագույն ֆիլմերը

2 րոպեի ընթերցում

Հայտարարվել են 2016 թվականի լավագույն ֆիլմերը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Rolling Stone ամերիկյան հանդեսը հրապարակել Է 20 լավագույն կինոնկարների ամենամյա վարկանիշը: Ցուցակը ներկայացված Է հրատարակության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջատարը դարձել Է «Լա-Լա Լենդ» երաժշտական մելոդրաման՝ Ռայան Հոսլինգի եւ Էմմա Սթոունի մասնակցությամբ: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի Է ունեցել օգոստոսին:

Երկրորդ տեղում հայտնվել Է Քենեթ Լոներգանի «Մանչեսթրը՝ ծովի մոտ» ժապավենը, որտեղ գլխավոր դերում հանդես Է եկել Քեյսի Աֆլեքը: Երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը» դրաման:

Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Դենզել Վաշինգտոնի «Ցանկապատները», Մարտին Սքորսեզեի «Լռությունը», Նատալի Փորթմանի մասնակցությամբ՝ «Ջեքի», Թոմ Հենքսի մասնակցությամբ՝ «Հուդզոնի հրաշքը» ֆիլմերը, «Լավինգ», «Ամեն գնով» եւ «Ազգի ծնունդը» կինոնկարները:

Վարկանիշը եզրափակում Է «Գազանաքաղաք» մուլտֆիլմը, որի գործողությունները ծավալվում են կենդանիներով բնակեցված մեգապոլիսում:

Դեկտեմբերին ավելի վաղ Rolling Stone-ը հրապարակել Էր 20 լավագույն հեռուստատեսային սերիալների եւ հաղորդումների ամենամյա վարկանիշը: Առաջին տեղն զբաղեցրել Է «Ատլանտա» կատակերգությունը՝ Դոնալդ Գլովերի մասնակցությամբ: Նոյեմբերին Forbes-ը հրապարակել Էր 2016 թվականի ամենաձախողված ֆիլմերը՝ առաջին հորիզոնականում դնելով «Մաքս Սթիլ» գիտաֆանտաստիկ ժապավենը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում