Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավարներ վերապատրաստման դասընթացներ կանցնեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավարներ կվերապատրաստվեն ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի «Մորթենսոն» միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի կողմից կազմված ուղեցույցներով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Նրա խոսքով` դասընթացները կանցկացվեն հոկտեմբերի 17-28-ը Խնկո Ապոր անվան գրադարանում` 4 փուլով, որոնց կմասնակցեն համապատասխանաբար 25-ական գրադարանավար: «Ծրագիրն առաջին անգամ է անցկացվում: Այն նոր հմտություններ եւ նոր գիտելիքներ փոխանցելու նպատակ է հետապնդում: Սա շատ կարեւոր է հատկապես համայնքային գրադարանների համար, որոնք բավականին կտրված են կենտրոնից: Այս նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է միմյանց հետ ծանոթանալու, ավելի մոտիկից շփվելու համար եւ այն մեծ ոգեւորություն կառաջացնի գրադարանավարների շրջանում` իրենց աշխատանքը արդյունավետ կատարելու համար»,-ասաց Տոնոյանը:

Նա նշեց, որ դասընթացները կվարեն հայաստանյան փորձառու մասնագետներ` համապատասխան ուղեցույցներով, որոնք կազմել են «Մորթենսոն» կենտրոնի մասնագետները: Ուղեցույցների հեղինակները, ովքեր կժամանեն ԱՄՆ -ից, կհետեւեն դասընթացներին` հասկանալու համար, թե որքան արդյունավետ է գործում ծրագիրը: Դրանից էլ կախված կլինի, ծրագիրը շարունակություն կունենա, թե ոչ»,- ասաց Ռուզան Տոնոյանը՝ հույս հայտնելով, որ մասնակից գրադարանավարները հետագայում ոչ միայն կկիրառեն դասընթացից ստացված գիտելիքները, այլեւ կփոխանցեն դրանք գործընկերներին:

Գրադարանավարների վերապատրաստման դասընթացին մասնակցած 100 գրադարանավարները ավարտին կստանան մասնակցության հավաստագրեր:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում