Օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատմամբ. Կարեն Կարապետյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կառավարությունը հաստատեց «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմավորման ձևով «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի վերակազմակերպելու նախագիծը: Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը նշեց, որ նախագծով միքանի տեխնիկական բնույթի փոփոխություններ են արվում, որոնց ընդհանուր գաղափարն աշխատակազմի և Քաղաքաշինության պետական տեսչության ստորաբաժանումների միավորումն է:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք վերակազմավորման ընթացքում կրճատումներ իրականացվում են: Պատասխանելով, Սարգսյանը նշեց. «Անպայման, պարոն վարչապետ: Խոշորացման, օպտիմալացման արդյունքում գոյություն ունեցող ստորաբաժանումները կրճատվում են»:

Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ բոլոր գերատեսչություններին հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ փոխելու իրենց կառավարման կառուցվածքը: «Երկրորդ,օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատմամբ, որպեսզի օպտիմալացումը տարբեր կերպ չմեկնաբանվի: Գնում ենք ՊՈԱԿ-ների՝ բալաստից ազատման ճանապարհով: Հրաժարվում ենք այն գործառույթներից, որոնք անհասկանալի են: Ելնելով դրանից, քանի որ դուք վերակազմավորվում եք, հինգ օրվա ընթացքում զեկուցեք կրճատման մասին, որպեսզի միանգամից օպտիմալ համակարգին դուրս գանք»,- «Արմենպրես»-իփոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ գործադիրը պարզեցնում է կառավարումը և կրճատում, ՊՈԱԿ-ներից, ավելորդ կառույցներից ու ԾԻԳ-երից հրաժարվում:

«ՊՈԱԿ-ները կամ կենտրոնացնում ենք կամ հրաժարվում ենք դրանցից …այդ ողջ ատրիբուտիկան, ամեն ինչը մաքրում ենք, մեզ պետք է ծախսերի կտրուկ նվազեցում»,- ասաց վարչապետը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում