Իլ-դե-Ֆրանսն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում՝ Իլ-դե-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի հանդիսությունների սրահում Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպվել էր Իլ-դը-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի պատվավոր ներկայությամբ: Միջոցառմանը ներկա էին ֆրանսիացի մի շարք սենատորներ, պատգամավորներ, քաղաքապետեր, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հարյուրավոր այլ հյուրեր: Այս մասին

Ազգային տոնի միջոցառումը մեկնարկեց ֆրանսահայ «Նավասարդ» համույթի կողմից մշակութային ծրագրով, որին հաջորդեցին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ուղերձները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Իլ-դե-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, շնորհավորելով ՀՀ անկախության 25-ամյակը, նշեց, որ Հայաստանն իր ոգու արիության և հպարտության շնորհիվ է վերգտել իր անկախությունը: Տիկին Պեկրեսն իր խոսքում կիսվեց Հայաստան կատարած իր այցելություններից ջերմ հիշողություններով, ինչպես նաև շեշտեց Իլ-դը-Ֆրանսի և Երևանի միջև գործող համագործակցության հետագա խթանման կարևորությունը:

Այնուհետև ելույթներ ունեցան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը: Ուղերձների շարքը եզրափակեց միջոցառման նախաձեռնող՝ Իլ-դե-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի փոխնախագահ Պատրիկ Կարամը` իր անվերապահ աջակցությունը հայտնելով Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին:

Մասնակիցներին ուղղված իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, շնորհակալություն հայտնելով Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնալ խորհրդին միջոցառման նախաձեռնության համար, մասնավորապես, նշեց. «Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն անկախության և ազատության համար պայքարի պատմություն է, և այդ պայքարը վերջապես քառորդ դար առաջ պսակվեց նորանկախ Հայաստանի ստեղծմամբ: 25 տարի առաջ հայ ժողովուրդը վերգտավ իր ինքնիշխանությունը՝ իրագործելով աշխարհասփյուռ հայության բազմաթիվ սերունդների դարավոր երազանքը: Հայաստանի անկախությունը բացարձակ և սուրբ արժեք է, որը միավորում է աշխարհի հայերին: Եվ անկախությունը վերգտնելով, հայ ժողովուրդը ստանձնել է ինքնուրույն ուժեղ և հպարտ Հայաստան կերտելու պատասխանատվությունը: Պատասխանատվություն, որը մենք կրում ենք հպարտությամբ», - եզրափակեց իր ուղերձը դեսպան Չիտեչյանը:

Ընդգծելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցերում Ֆրանսիայի նշանակալի ներդրումը՝ ՀՀ դեսպանն իր երախտիքի խոստքն ուղղեց ֆրանսահայերին՝ Հայոց նորանկախ պետականության առաջին իսկ օրերից ցուցաբերած աջակցության համար»:

Հայերեն English

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկել

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆ-ն պարզաբանել է նոր կարգը

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. կան ձերբակալվածներ

Շինարարների փողոցը բարեկարգվելու է և վերադարձվի երևանցիներին. Տիգրան Ավինյան

Քիշնևը բարձր է գնահատում սերտ երկխոսությունն ու բարեկամությունը Երևանի հետ․ Մոլդովայի ԱԳՆ

Դիվանագիտության պետք է խթանի երկկողմ առևտրաշրջանառությունն ու ներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը. Վահագն Խաչատուրյան

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործի քննությունը կշարունակվի Երևանի առաջին ատյանի քրեական դատարանում

«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթ՝ իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար. մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը