Սպորտ

«Ուրարտու»-ն հավասար խաղում զիջեց «Ռյազան»-ին

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ն հավասար խաղում զիջեց «Ռյազան»-ին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պարտությամբ մեկնարկեց ռուսական «Սուպերլիգա 1»-ում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշրջանի անդրանիկ խաղում երևանյան ակումբը հյուրընկալել էր «Ռյազան»-ին։

Առաջին քառորդն անցավ գրեթե հավասար պայքարում և ավարտվեց 20-22՝ հօգուտ «Ռյազան»-ի։ Երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաները տիրեցին նախաձեռնությանը և քառորդն ավարտեցին 40-34 հաշվով։ Երրորդ և չորրորդ քառորդներն անցան հավասար պայքարում և ավարտվեց հավասար՝ 82-82 հաշվով։ Թիմերը մրցեցին արդեն ավելացված ժամանակում։ Ի վերջո հաղթեց «Ռյազան»-ը՝ 89-93 հաշվով։

Հաջորդ հանդիպումը «Ուրարտու»-ն կանցկացնի երեք օր անց՝ հյուրընկալելով «Սամարա»-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում