Սելին Դիոնի նոր ալբոմը բեսթսելեր է դարձել դրա թողարկումից մեկ շաբաթ հետո
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սելին Դիոնի նոր ալբոմը՝ Encore un soir-ը, («Եվս մեկ երեկո») բեսթսելեր Է դարձել շուկայում դրա հայտնվելուց ընդամենը մեկ շաբաթ հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սկավառակը, ձայնագրման ինդուստրիայի կայքերում հրապարակված վերջին տվյալների համաձայն, արդեն վաճառվել Է 216 հազար օրինակով եւ տեղ գտել Ֆրանսիայում առավել մեծ ժողովրդականություն վայելողների առաջին հնգյակում:
Կանադացի երգչուհու երաժշտական կարիերայում, որը երգում Է ե՛ւ ֆրանսերեն, ե՛ւ անգլերեն, սա արդեն 34-րդ ալբոմն Է: Սկավառակի անվանումը հիշատակի տուրք Է նրա հանգուցյալ ամուսնուն եւ անփոփոխ իմպրեսարիոյին՝ Ռընե Անժելիլին, որը ծանր հիվանդությունից հետո վախճանվել Է ընթացիկ տարվա հունվարին:
Երգը, որի անվանումով կոչվել Է ալբոմը, գրել Է ֆրանսիացի հայտնի երգիչ եւ կոմպոզիտոր Ժան Ժակ Գոլդմանը: Որպես սինգլ այն թողարկվել Է մայիսին եւ արագ հաջողություն արձանագրել հիթ-շքերթներում: Ֆրանսիական Paris Match հանդեսը բարձր Է գնահատել երգչուհու նոր ալբոմը՝ այն անվանելով Դիոնի «հուզիչ վերադարձը»: Երաժշտական գրախոսները հիշեցրել են, որ վերջին երեք տարվա ընթացքում սա երգչուհու առաջին ալբոմն Է:
Ֆրանսիայի հետ միասին այն լավագույնն են ճանաչել նաեւ Բելգիայում: Իտալիայում ալբոմը տեղ Է գրավել առաջատարների եռյակում: Այն հաջողություն Է վայելում նաեւ ֆրանկոֆոն աշխարհի սահմաններից դուրս, հատկապես Նիդեռլանդներում ու Գերմանիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: