Օգոստոսի 29-ին տեղի կունենա Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երկրորդ անգամ մեծ հանդիսավորությամբ կկայանա Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը: 2015 թ. սեպտեմբերից մինչև 2016 թ. հունիս ամիսները 6 տարիքային խմբերի 10 առաջնություններում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի թիմերը վիճարկել են լավագույնի կոչումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Օգոստոսի 29-ին տեղի կունենա բոլոր ուժեղագույնների և անհատական անվանակարգերում լավագույնների պարգևատրությունը: Մուտքն ազատ է լինելու :