Փաստ մեկնաբանությամբ

Սիրիայում թուրքական զինուժի առկայությունը խորքային խնդիրներ չի լուծում. արևելագետ

3 րոպեի ընթերցում

Սիրիայում թուրքական զինուժի առկայությունը խորքային խնդիրներ չի լուծում. արևելագետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում թուրքական զինուժի առկայությունը երկար պլանավորված գործողություն է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արևելագետ Սարգիս Գրիգորյանը օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս փուլում Սիրիայում թուրքական զինուժի առկայությունը խորքային խնդիրներ չի լուծում:

«Կարծում եմ, որ սա պատահականություն չէր, այն երկար ժամանակ պլանավորված է եղել: Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացումը և Սիրիայի ներսում որոշակի զարգացումները դրդեցին, որ հենց այս պահին լինի այդ ռազմական գործողությունը: Իհարկե, խորքային խնդիր չի լուծում թուրքական զինուժի առկայությունը կոնկրետ այս փուլում, որովհետև նախ քանակն այն չէ, և, կարծես, խնդիրներն էլ այլ չեն հիմա: Բայց այն, որ հայտարարում են, թե թուրքական սահմանին պետք է ահաբեկչական կառույցները վերացվեն, կարծում եմ, այս փուլում նման գործողություններով և տեղային ուժերի աջակցությամբ նրանք այդ հարցը լուծում են: Այն ուժային հավասարությունը կամ իրերի դասավորությունը, որ կար թուրք-սիրիական սահմանին, ձեռնտու չէր պաշտոնական Անկարային, այն կապված էր և՛ քրդերի ակտիվության, և՛ ԻՊ-ի հետ: Թուրքիան նման կերպ, փաստորեն, գնաց հարցի լուծման»,- ասաց Գրիգորյանը:

Ես ԻՊ-Թուրքիա կապ չեմ տեսնում,, ասեմ ավելին՝ 2013 թվականի վերջից այդ կապը չկար: Բայց կան մասնագետներ, ովքեր պնդում են, թե ԻՊ-ից բացի այլ խմբավորումներ կան, և Թուրքիան սատարում է հենց դրանց: Սա, հավանաբար, այն անթռիչք անվտանգության գոտին էր, որի մասին Թուրքիան բազմիցս հայտարարում էր, և նման գործողություններով նա կարող է այդ հատվածը իր վերահսկողության տակ պահել:

Արևելագետը երկու ցավալի իրողություն նշեց. մեկը այն, որ Սիրիայում իրավիճակը փոխելու համար դրսից ռազմական օգնություն է պետք, մյուսը՝ սա հարված էր պաշտոնական Դամասկոսին: «Երկար ժամանակ սիրիական իշխանությունը որոշ տարածքներ չի կարողանում վերահսկել, հիմա ավելացավ մի տարածք ևս, որը ակնհայտորեն թուրքական ազդեցության տակ է լինելու»,-ասաց նա:

Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ Թուրքիայի նման պահվածքը ուղղված է նաև տարածաշրջանում քրդերի ակտիվության նվազեցմանը, որպեսզի նրանք հնարավորություն չունենան շարժվել դեպի Արևմուտք:Ըստ արևելագետի, հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչպիսին կլինի Սիրիայում թուրքական զինուժի ներկայությունը՝ նրանք կբավարարվե՞ն իրենց համար կայանատեղի ստեղծելով, թե հետագայում կսկսեն ավելի լայնամասշտաբ խնդիրներ լուծել այդ տարածքում:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում