Սպորտ

«Ռիո-2016»-ում Միհրան Հարությունյանը բավարարվեց արծաթե մեդալով

1 րոպեի ընթերցում

«Ռիո-2016»-ում  Միհրան Հարությունյանը բավարարվեց արծաթե մեդալով

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը նվաճեց հերթական արծաթե մեդալը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ 66 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը եզրափակիչում պարտվել է Դավոր Շտեպանեկին և մրցավարական կողմնակալության պատճառով դարձել արծաթե մեդալակիր:

Մենամարտի սկզբում մրցավարները նախազգուշացում տվեցին մեր ըմբիշին և պասիվության համար հայ մարզիկը անցավ պարտեր, սակայն կարողացավ պատվով դուրս գալ դժվարին վիճակից: Հաջորդ իսկ դրվագում Միհրանը 1 միավոր վաստակեց՝ հակառակորդին դուրս հրելով գորգից: Առաջին մրցափուլն ավարտվեց Միհրան Հարությունյանի նվազագույն առավելությամբ:

2-րդ կեսի մեկնարկում Միհրանը վնասվածք ստացավ և մի փոքր արյունահոսեց, բայց պատվախնդիր կերպով վերադարձավ և կարողացավ շարունակել գոտեմարտը: Մրցավարներն այս գոտեմարտում էլ հայ ըմբիշին խանգարեցին գորգում և պասիվության համար մեր մարզիկի մրցակիցը ստացավ մեկ միավոր: Վերջին վաստակած միավորը օլիմպիական ոսկին նվիրեց սերբ մարզիկին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում