Սպորտ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կաջակցի Հայաստանի կարատեի ֆեդերացիային

1 րոպեի ընթերցում

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կաջակցի Հայաստանի կարատեի ֆեդերացիային

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պետական աջակցություն ստացող Հայաստանի կարատեի ֆեդերացիան ներկայացնող մարզիկները մեր երկիրը Տոկիոյի օլիմպիական խաղերում ներկայացնելու հնարավորություն ունեն:

«Հայաստանի կարատեի ֆեդերացիան, որն անդամակցում է ՄՕԿ-ի կողմից որպես օլիմպիական մարզաձև ճանաչված կարատեի միջազգային ֆեդերացիային, 2016 թ. օգոստոսի 5-21-ը Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերից հետո սկսվելիք քառամյա փուլում աշխատելու է, որպեսզի ֆեդերացիան ներկայացնող մարզիկները պատրաստ լինեն Տոկիոյում պայքարել օլիմպիական մրցանակների համար»,- նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

«Արմենպրես»-ը տեղեկացմամբ, այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվական բաժինը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում