Հայաստանը ստեղծում է պետական ընկերություն, որն Իրանից գազ կարտահանի այլ երկրներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարության որոշմամբ` ստեղծվում է «Էներգաիմպեքս» 100 տոկոս բաժնեմասով պետական ընկերություն, որը հնարավորություն կունենա Իրանից գնել, ներմուծել և արտահանել գազ:

«Որոշումը պայմանավորված է նրանով, որ ներկայում ՀՀ-ում չկա որևէ կառույց, որը կունենա իրավունք այլ երկրներից, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունից գնել, ներկրել և որպես տարանցիկ երկիր արտահանել էլեկտրաէներգիա և գազ: Կառավարության այս որոշմամբ նախատեսված ընկերության ստեղծումը կփակի այդ բացը, և մենք երկրում կունենանք կառույց, որն այդ իրավունքները կունենա և կիրականացնի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:

Հիմնավորման համաձայն՝ ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումնԻրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանը վրացական գնորդներից մեկի հետ ստորագրել է փորձնական պայմանագիր, որի համաձայն՝ 2016 թվականին Հայաստանին մատակարարվող իրանական գազի ոչ մեծ խմբաքանակ նրա տարածքով կուղարկվի Վրաստան:Այդ մասին հուլիսի 26-ին Թեհրանում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն: Նրա խոսքով՝ Իրանը հուսով է, որ Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու փորձնական գործարքը կիրագործվի մինչև հաջորդ մարտ:

Հայերեն English Русский

Գավառում առաջին անգամ անցկացվել է ձիարշավի մրցաշար

Պենտագոնի տվյալներով՝ Իրանի դեմ գործողության ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 19-ի

ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է զերծ մնալ նոր գրոհներից ՄԱԿ-ում Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո

Փեզեշքիանը ժամանել է Նյու Յորք՝ նպատակ ունենալով ՄԱԿ-ում «հաստատակամորեն պաշտպանել» Իրանի դիրքորոշումները

Ճապոնիայի վարչապետը ՄԱԿ-ում հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի համագործակցությամբ

Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոն. ծրագրերն ու առաջիկա անելիքները

Էդվարդ Ասրյանն ու Ստեֆանո Մանինոն քննարկել են քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությունը

Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել

Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում

Ուիթքոֆը հաջողված է համարում Նյու Յորքում իրանական պատվիրակության հետ բանակցությունները