Քաղաքականություն

Կնեսետի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և մտադիր է հարցը մտցնել լիագումար նիստի օրակարգ

1 րոպեի ընթերցում

Կնեսետի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և մտադիր է հարցը մտցնել լիագումար նիստի օրակարգ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովը քննարկումից հետո պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումից, քննարկումը կայացել է օգոստոսի 1-ին. հուլիսի 5-ին Կնեսետի լիագումար նիստում Հայոց Ցեղասպանության հարցը քննարկելուց հետո որոշվել էր նախագիծն ուղարկել Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողով` հավելյալ ուսումնասիրության և քննարկման համար:

«Հանձնաժողովում այսօր կայացած քննարկումից հետո Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովի ատենապետ Յակոբ Մարգինը հայտարարել է, որ հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հանձնաժողովը նաև կոչ արեց Իսրայելի կառավարությանն ու Կնեսետին և Կնեսետի խոսնակ պարոն Յուլի Եդելշտեյնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-գրել է Բաղդասարյանը:

Նրա գրառման համաձայն` հանձնաժողովի ատենապետը նաև հանձն է առել կազմակերպել ստորագրահավաք և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բերել Կնեսետի լիագումար նիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում