Sports.ru-ն հոդվածով անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Sports.ru կայքը հետաքրքիր հոդվածով անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կայքը հավաքել է Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցներում հնչած ուշագրավ մտքերը` նշելով, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ձեռք է բերել խելացի ֆուտբոլիստի: Ներկայացնում ենք Մխիթարյանի` տարբեր ժամանակներում տված հարցազրույցների ընթացքում հնչած ուշագրավ մտքերը:

«Ես ինձ աստղ չեմ համարում: Ես ուղղակի Երևանի բնակիչ եմ: Աստղերը երկնքում են»:

«Ես շատ բաց մարդ եմ: Կարող եմ լսել յուրաքանչյուրին, եթե զգամ, որ դա ինձ համար օգտակար է: Իսկ եթե նա հեռու է ֆուտբոլից, ապա նրա խոսքերը սրտիս մոտ չեմ ընդունում»:

«Ես միշտ ձգտում եմ սովորել: Դա իմ կյանքի նպատակն է: Սովորել դադարող մարդը հավասար է մահացած մարդուն»:

«Ես ֆուտբոլ խաղում եմ շախմատի նման: Դուք պետք է շատ մտածեք և կանխատեսեք, թե ինչ կարող է տեղի ունենալ ձեր քայլից հետո: Եթե դուք սխալվեք, հակառակորդը կարող է պատժել ձեզ ու դուք տանուլ կտաք խաղը»:

««Անժի»-ի առաջարկը հրաշալի էր: Ես կընդունեի այն, եթե չունենայի երազանքներ: Մանկուց երազել եմ խաղալ լավագույն ակումբներից մեկում, դրա համար էլ ընտրել եմ հենց «Բորուսիա»-ն»:

«Ինձ շատ էր դուր գալիս Զիդանի խաղը: Ես հիանում էի նրա խաղով, սակայն ես երբեք չեմ ձգտել կրկնել նրա խաղաոճը: Ինձ դուր է գալիս լինել ինքս ինձ նման»:

«Ես խաղում եմ այնտեղ, որտեղ ասում է մարզիչը: Իսկ ընդհանրապես ոչ ոք ինձ մեկնարկային կազմում տեղ չի երաշխավորել: Դրա համար ես պետք է անդադար աշխատեմ»:

«Չեմ ցանկանում մեծամիտ երևալ, բայց կարծում եմ, որ ես կարող եմ շատ ավելի լավ խաղալ»:

«Անձամբ ինձ համար հավաքականում միակ մոտիվացիան հաղթանակն է: Երբ մենք հաղթում ենք, բոլոր հայերի դեմքին ժպիտ է հայտնվում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ տոնում են մեր հաղթանակը, ինչպես սեփական հաջողությունը: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել դրանից: Հենց այդ ժպիտներն են ամենամեծ մոտիվացիան ինձ համար»

«Ես պորտուգալերեն եմ սովորել դեռևս 13 տարեկան հասակում, երբ փորձաշրջան էի անցնում «Սան Պաուլո»-ում: Լուչեսկուի շնորհիվ սկսեցի իտալերեն սովորել, բայց հիմա չեմ կարող ասել, որ շատ լավ տիրապետում եմ այդ լեզվին: Այս պահին կարող եմ ազատ շփվել հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, պորտուգալերենով և գերմաներենով»:

«Աղոթում եմ Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար: Խորապես անհանգստացած եմ իմ հայրենակիցների և նրանց ընտանիքների համար»:

«Հավատում եմ, որ «Մասնչեսթեր Յունայթեդ»-ի նման մեծ ակումբում հանդես գալը արժանի է իմ հոր մասին հիշողություններին, այն ներշնչանքին և նպատակամղվածությանը, որոնք նա ներդրել է իմ մեջ երիտասարդ տարիքում»:

Հայերեն Русский

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը