Շվեյցարիան ավելի, քան երբեւէ շահագրգիռ է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդմամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Շվեյցարիա տնտեսական երկկողմ համագործակցության հնարավորությունները բավականին մեծ են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահ, Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը, ով խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ օրերս պաշտոնական այցով Հայաստանում էր: «Մենք պետք է զարգացնենք հարաբերությունները, քանի որ ցանկություն կա թե՛ Շվեյցարիայում, թե՛ Հայաստանում: Երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն: Շվեյցարիան էլ իր դժվարություններն ունի Եվրոպայի հետ, իսկ Հայաստանը շրջափակման մեջ է, սակայն միաժամանակ երկու պետություններն էլ ունեն միասին աշխատելու հնարավորության ըմբռնում: Հայաստանը լիովին ունի հնարավորություն` նոր շուկաներ գրավելու համար»,- ասաց Դոմինիկ դը Բյումանը:

Նրա խոսքով` այդ առումով Շվեյցարիայում տրամադրվածությունը ավելի հզոր է, քան նախկինում: «Ես եկա Հայաստան` խոսելու քաղաքական, տնտեսական պատասխանատուների հետ, որոնք պետք է արագ գործի անցնեն: Կարող եմ ասել, որ այժմ ընթացքի մեջ են դեղագործության, զբոսաշրջության, ինչու չէ` գյուղատնտեսության ոլորտները: Օրինակ` Շվեյցարիայում պակասում է բանջարեղենը: Համագործակցության մեծ պոտենցիալ կա ժամագործության, բանկային ոլորտներում: Իսկ կարեւորներից մեկը, թերեւս, էներգիայի ոլորտն է. Հայաստանում ահռելի մեծ են արեւային էներգիայի օգտագործման հնարավորությունները»,- ընդգծեց խորհրդարանական խմբի համանախագահը:

Խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի խոսքով` այցի հիմնական նպատակը տնտեսական երկկողմ հարաբերությունների ամրապնդումն էր: «Արդեն ժամանակն է պատմական խնդիրների հետ կապված փուլը մի փոքր շրջանցելու, սակայն ոչ անտեսելու իմաստով, քանի որ այժմ կարիք ունենք առաջ նայելու: Մեզ համար այժմ կարեւոր խնդիրն այն է, որ երիտասարդ ուժերի զարգացումը Հայաստանում լինի տեւական: Դրա համար այլ ելք չկա, քան արմատացնել մասամբ արդեն ձեւավորված տնտեսական հարաբերությունները: Մենք ցանկանում ենք այժմ Հայաստանին տրամադրել հնարավորություններ, մնում է դա վերցնել»,- նշեց Սարգիս Շահինյանը:

Հայերեն English Русский

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա

Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին

Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին

Սիմոն Աբգարյանի գլխավոր դերակատարմամբ «Դը Գոլի մարտը» դրաման ցուցադրվեց Երևանում

Ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են ԵՄ շուկա ապրանք արտահանել

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության գործով նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի մի շարք համայնքներում աղիքային վարակի պատճառը, նախնական տեղեկություններով, ջուրն է․ տուժածների մեջ կան երեխաներ

Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ

Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարան են հանձնվել