Հունիսի 22-ի միջոցառումների անոնս

10 րոպեի ընթերցում

22 հունիս, 2016

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

11:00-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում /Մ.Մկրտչյան 5, 9-րդ հարկ/

Տեղի կունենա «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում պատրաստված «Բնապահպանական, սոցիալական և մշակութային ժառանգության ռազմավարական գնահատում» փաստաթղթի վերաբերյալ շահագրգիռ կողմերի հանրային քննարկում:

14:00-ին

Սինոփսիս Արմենիա ընկերությանգիտա

արտադրական կենտրոնում (Արշակունյաց 39/2)

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կայցելի Սինոփսիս Արմենիա ընկերությանգիտաարտադրական կենտրոն և ուսումնական դեպարտամենտ: Նախարարը շրջայց կկատարի կենտրոնում, որից հետո տեղի կունենա նրա հանդիպումը ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամների հետ:

V

14:30-ին

«Սպայկա» ընկերությունում (Բագրատունյաց փող., 70/18 շենք)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացը դիտարկելու նպատակով կայցելի «Սպայկա» ընկերություն:

Պետական կառույցներ

11:00-ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում

Տեղի կունենա հանձնաժողովի նիստ:

V

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

Տեղի կունենա Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, «Վարդավառ» միջազգային փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանի, ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանի, «Վարդավառ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանի, «Վարդավառ» միջազգային փառատոնի համակարգող Սոնա Փարսյանի ասուլիսը: Թեմա. հուլիսի 3-ին Գառնի պատմամշակութային արգելոց թանգարանում և Գեղարդի վանական համալիրում՝ հոգևորի և ազգայինի միաձուլմամբ կանցկացվի «Վարդավառ» միջազգային փառատոնը, որը կրում է «Ազգային ավանդական խաղեր» խորագիրը:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

«Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցի«Բոլ Ռում» սրահում

Կկայանա ՏՏ միջազգային համաժողով, որի նպատակն է միավորել ՏՏ միջազգային, հայկական կայացած և սկսնակ ընկերություններին մեկ ընդհանուր նպատակի շուրջ․ ինչպե՞ս բարձրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի միջազգային ճանաչելիությունը՝ դարձնելով այն ներդրումների և աութսորսինգի կենտրոն: Համաժողովին ներկա կլինեն ՀՀ վարչապետը, համալսարանների ներկայացուցիչներ,

ինչպես նաև օտարերկրյա ներդրողներ։ Միջոցառման հովանավորն ու կազմակերպիչն է «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերությունը,ինչպես նաև կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը: Համաժողովին կհաջորդի հայկական գինիների համտեսում։

V

Մամուլի ակումբներ

11:00-ին

«Հայելի»

ակումբի

Հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սարգսյան-Պուտին-Ալիև պետերբուրգյան հանդիպում, համատեղ հայտարարություն:

11:00-ին

«Մեդիա կենտրոնում»

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի և Մեդիա կենտրոնի հետ համատեղ կանցկացնի քննարկում՝ «Մանկատների շրջանավարտների առջև ծառացած խնդիրները Հայաստանում» թեմայով:Քննարկման բանախոսներն են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյան, «Սոս մանկական գյուղեր» Հայաստան ազգային ծրագրերի զարգացման տնօրեն Գրիգորի Հովհաննիսյան, Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի նախագահ Միրա Անտոնյան:

V

11:30-ին

«Հայելի»

ակումբի

Հյուրերն են իրավապաշտպանններ՝ Ավետիք Իշխանյանը և Վ.Հարությունյանը: Թեմա՝ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալություն, կա արդյոք վստահություն:

12:00-ին

«Փաստարկ»

մամուլի ակումբի

Հյուրն է ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Թեմա՝ դիտարկումներ Սանկտ-Պետերբուրգի եռակողմ հանդիպման արդյունքների և հնարավոր զարգացումների վերաբերյալ:

12:00-ին

«Հայելի»

ակումբի

Հյուրն է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Թեմա՝ հայերին և Հայոց ցեղասպանությանը նվիրված նյութերը Հռոմի Պապի արխիվում:

V

12:00-ին

«Սպուտնիկ Հայաստան» լրատվական գործակալությունում

Տեղի կունենա «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնի մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսին «Հարթակ» փառատոնի մասին կպատմեն համակազմակերպիչներ Քրիստինա Հարությունովան, Մանուշակ Վահրամյանը, Կարինե Արոյանը և փառատոնի խոսնակ ու հայտնի սննդի լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը /Ուկրաինայից/: Փառատոնը տեղի կունենա հունիսի 25-26-ը Երևանում: 2016թ-ի «Հարթակ» փառատոնի հիմնական թեման է շրջակա միջավայրը և բնապահպանական խնդիրները:

12:00-ին

«Մեդիակենտրոնում»

Տեղի կունենա քննարկում «Երիտասարդների աշխատանքային զբաղվածության և մասնագիտական կողմնորոշման խնդիրները Վայոց ձորի մարզում»թեմայով: Բանախոսներն են՝ ՀՀ Կրթության և Գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ

Արմենուհի Պողոսյանը, Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրենՀայկուհի Գևորգյանը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը և այլք:

13:00-ին

«Հայելի»

ակումբի

Հյուրերն են Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Թեմա՝ Հռոմի Պապի այցի նշանակությունը:

V

13:00-ին

«Մեդիակենտրոն»-ում

Տեղի կունենա քննարկում «Խոշտանգումների կանխարգելման վերաբերյալ կրթական ծրագիր բժիշկների համար»թեմայով: Բանախոսներն են՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ, Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում ՀԿ-ի համանախագահ Մարինա Օհանյանը,Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ Լաուրա Գասպարյանը:

Մշակույթ

12:00-ին

«Ռոյալ Թուլիփ գրանդ հոթել Երեւան» հյուրանոցի «Վիվալդի» սրահում

Տեղի կունենա «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի ասուլիսը: Կներկայացվեն հիմնական երեք մրցութային ծրագրերը և ժյուրիների կազմը: Ասուլիսի բանախոսներ՝ փառատոնիծրագրերիտնօրեն Միքայել Ստամբոլցյան, փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյան, «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյան, ռեժիսոր Արմամ Երիցյան:

V

13:00-ին

«Ռոյալ Թուլիփ գրանդ հոթել Երեւան» հյուրանոցի «Օվալ» սրահում (Աբովյան 14)

Տեղի կունենա Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում կազմակերպիչները մանրամասներ կպատմեն մայրաքաղաքում հունիսի 28-ից հուլիսի 1-ը անցկացվելիք միջոցառումների մասին: Փառատոնին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Այն կազմակերպել են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը:

19:00-ին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Հայ-բուլղարական մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում կկայանաբուլղարական «Անգել Մանոլով» ակադեմիական և «Չեմերիկա» ֆոլկ երգչախմբերի համերգը. կհնչեն բուլղարական հայտնի ստեղծագործություններ: Համերգը կղեկավարի բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր՝ Դարենա Պոպովան:

V

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի

ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

ԱԷՄԳ-ն շուրջ կես տարի մուտքի հնարավորություն չի ունեցել իրանական միջուկային օբյեկտներ. Գրոսի