Դոլարը, եվրոն և ռուբլին արժեզրկվել են, ֆունտը` արժևորվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 21-ին կազմել է 476.38դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.51 դրամով: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.26 դրամ՝ իջնելով 0.20 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 703.09 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 5.07 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունիսի 21-ին կազմել է 7.43 դրամ, անկումը 0.01 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 265.5 դրամ, ոսկի՝ 19,632.01 դրամ, պլատին՝ 14,979.02 դրամ։
Կարդացեք հոդվածը` Русский