Օֆելյա Համբարձումյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 16-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Հանձնաժողովից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին, ժամը 12:00-14:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան այգու պանթեոնում:

Հունիսի 13-ին, 91 տարեկանում իր մահկանացուն կնքեց անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը:

Օֆելյա Կարապետի Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին, Երևանում:

Ըստ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի՝ դեռևս աղջնակ՝ ապագա երգչուհին ակտիվորեն մասնակցել է դպրոցականների քաղաքային պալատի ժողնվագարանների անսամբլի աշխատանքներին՝ բոլորին հիացնելով իր զրնգուն ձայնով և բացառիկ օժտվածությամբ: Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո՝ 1944 թվականին, հրավիրվել է Ռադիոյի ժողնվագարանների անսամբլ (հետագայում՝ Արամ Մերանգուլյանի անվան), որը դարձավ նրա ստեղծագործական կատարելագործման և թռիչքի դարբնոցը:

Օֆելյա Համբարձումյանի երգն առանձնանում էր խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով: Հայ երգարվեստի մի ողջ դարաշրջանի կրողն ու մարմնավորումը համարվող երգչուհին նոր խոսք, ժողովրդական երգեցողության նոր որակներ բերեց իր հետ, հիրավի, անգերազանցելի կատարումներով մշտապես հիացնելով հանդիսատեսին, տասնյակ հազարավոր մարդկանց՝ Հայաստանում և արտերկրի հայկական գաղթօջախներում:

Երգչուհու երկացանկում առանձնահատուկ տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները՝ «Յիս կանչում իմ լալանին», «Չկա քիզի նման» և այլն: Մեծ հաջողությամբ է կատարել Ջիվանու, Շերամի երգերը, նաև աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործությունները, որոնցից շատերի առաջին կատարողն էր:

Արգասաբեր ստեղծագործական կյանքի, ժողովրդի հույզերը, զգացմունքներն ու ապրումները մարմնավորելու և ներկայացնելու բացառիկ տաղանդի շնորհիվ, հայ երգի բոլոր ժամանակների ամենանշանավոր կատարողներից մեկը՝ Օֆելյա Համբարձումյանը վայելել է համաժողովրդական սեր և հարգանք՝ ժողովրդի իսկ կողմից արժանանալով «Հայ երգի թագուհի» կոչմանը:

Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման (1959 թվական), 2011 թվականին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի»:

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները