Սպորտ

Վլադիմիր Կլիչկոն հետևել է հայ բռնցքամարտիկների մարզմանը

1 րոպեի ընթերցում

 Վլադիմիր Կլիչկոն հետևել է հայ բռնցքամարտիկների մարզմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն Ուկրաինայում շարունակում է համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել Իսրայելի, Բելառուսի և Ուկրաինայի հավաքականների հետ: Մեր բռնցքամարտիկներն անցկացրել են սպարինգ-մենամարտեր մյուս հավաքականների հետ: Այսօրվա մարզմանը ներկա է եղել օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ այդ մասին հայտնում է` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական ֆեսբուքյան էջը:

Կիևում ընթացող հավաքը կավարտվի հունիսի 13-ին: Մեր հավաքականը Երևան կվերադառնա հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը: Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Կիև է մեկնել 6 մարզիկ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում