Նախագահների մասնակցությամբ հայ-չեխական գործարար համաժողովին ներկայացված են 110-ից ավելի ընկերություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետության նախագահի այցելության շրջանակներում Հայաստան են ժամանել 26-ից ավելի չեխական ընկերությունների ներկայացուցիչներ` մասնակցելու հայ-չեխական գործարար համաժողովին: Հայկական կողմից համաժողովին մասնակցում են 85-ից ավելի ընկերություններ: Համաժողովն արդեն երրորդն է ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, երկուստեք առկա է տնտեսական` առևտրային ու ներդրումային հատվածներում կապերն ամրապնդելու հետաքրքրություն: «Երկու երկրների նախագահների կողմից կա դիրքորոշում տնտեսական հարաբերությունները հնարավորինս զարգացնելու, առկա են ծրագրեր, որոնք ուղղված են երկուստեք շահերի բավարարմամբ գործարար կապերի ամրապնդմանը:

Միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ևս այս հարցերն ակտիվ քննարկվում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գարեգին Մելքոնյանը:

Նա տեղեկացրեց, որ միջկառավարական հանձաժողովի շրջանակներում առկա են մի քանի որոշումներ, որոնք առաջիկայում պետք է կյանքի կոչվեն: Մասնավորապես, փոխադարձաբար առևտրային տների հիմնումը, համատեղ մի քանի արտադրական, արդյունաբերական ծրագրերի իրականացումը, ամենատարբեր ոլորտներում` սկսած էկոլոգիայից` ավարտած ստանդարտացմամբ, միջպետական հարթակում համատեղ ծրագրերի կատարումը: «Նմանատիպ հանդիպումները հնարավորություն են չեխ գործարարներին ներկայացնելու գործարարությամբ զբաղվելու Հայաստանի առաջարկությունները: Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, Իրանի հետ անմիջական հարևանությունը, որի նկատմամբ պատժամիջոցները վերացվել են, Հայաստանի ներսում օրենսդրական կարգավորումների բավական լիբերալ պատկերը, բավական հետաքրքրություն են ստեղծում չեխ գործարարների մոտ»,-վստահեցրեց փոխնախարարը` հավելելով, որ հանդիպումները մոտ ժամանակներում կտան իրենց արդյունքը:

Հայաստան-Չեխիա գործարար համաժողովին ներկա են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միլոշ Զեմանը:

Հայերեն English Русский

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ

Նիկոլ Փաշինյանը Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի է մասնակցել