Չեխիայի ԱԳ նախկին նախարար Շվարցենբերգը կողմ է, որ Չեխիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հավաստիացած է, որ Չեխիայի Հանրապետությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Գերմանիան այս քայլով պարզապես փաստեց ճշմարտությունը, եւ ես կարծում եմ, որ դա լիովին ճիշտ էր. կատարվածն, իրոք, ցեղասպություն էր: Չգիտեմ՝ արդյոք Չեխիայի խորհրդարանը կճանաչի ցեղասպանությունը, թե ոչ, ես պարզապես կարող եմ իմ անունից ասել, որ ես միայն կողմ եմ եւ հուսով, որ նրանք կանեն դա: Ես հավաստիացած եմ, որ նրանք պետք է դա անեն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը:

Հունիսի 2–ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թթ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:

Օրերս հայտնի դարձավ, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մտադիր է երկրի կառավարությանն ու խորհրդարանին կոչ անել՝ հետեւելու գերմանական օրինակին եւ պաշտոնապես ճանաչելու 1915-1918 թթ. թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Զեմանը նշել է չեխական «Պառլամենտնի լիստի» օնլայն թերթին տված հարցազրույցում:

Հայերեն English Русский

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը

Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-14/10/26

Ասիական ինդեքսներ - 14-10-26

Վառնան հոկտեմբերի 16-17-ին կհյուրընկալի Urban Wine Fest-ը. BTA