ԱՄՆ Պետդեպը փաստել է. շփման գծում միջադեպերը հետաքննող մեխանիզմների ներդրմանը դեմ է Ադրբեջանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է երկու ամերիկացի դիվանագետների ճեպազրույցիսղագրությունը, որի ընթացքում Պետքարտուղարության ավագ պաշտոնյաները, որոնց անունները չեն նշվում, պատասխանել են լրագրողների հարցերին և իրենց դիտարկումները հնչեցրել մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Պետքարտուղարության պաշտոնական կայքը, առաջին ավագ պաշտոնյան նշել է, որ 1994-ին ձեռք բերված հրադադարից հետո թեև ղարաբաղյանհակամարտությունն ընդունված է սառեցված հակամարտություն անվանել, սակայն այն հեռու է սառեցված լինելուց: Նա ավելացրել է, որ այս տարվա ապրիլի 2-5-ը տեղի ունեցածքառօրյա պատերազմում կողմերը տվել են շուրջ 350 զոհ, այդ թվում խաղաղ բնակիչների շրջանում: Ըստ Պետդեպի պաշտոնյայի, Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպման խնդիրն էր համոզվել, որ կողմերը հավատարիմ են մնում 1994 թվականի հրադադարի համաձայնագրին, ինչպես նաև մշակել վստահության ամրապնդման որոշակի միջոցառումներ։

Վերջինս նշել է նաև, որ իրենք ցանկանում են տեսնել բանակցային գործընթացի շարունակությունը, որի արդյունքում կողմերին կհաջողվիհամապարփակ լուծում գտնել հակամարտությանը:

Ըստ պաշտոնյաների վերլուծության` Վիեննայում կայացած բանակցություններում երկու կողմն էլ ընդգծել են, որ ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է և որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դեպի հարցի կարգավորումը:

Ճեպազրույցում անդրադարձ է կատարվել նաև դիտորդների խնդրին, մասնավորապես, Պետքարտուղարության պաշտոնյան նշել է, որ ներկայիս 6 դիտորդները կարևոր խնդիր չեն լուծում, և անհրաժեշտ է ավելացնել նրանց թիվը, ինչպես նաև ներդնել շփման գծում հրադադարի խախտումներն ու միջադեպերը հետաքննող մեխանիզմներ։ Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ այս միջոցառումներին դեմ է Ադրբեջանը, և Վիեննայի բանակցությունների նպատակն է եղել նաև Ադրբեջանի մոտեցումը փոխելը։

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում