Քաղաքականություն

Դեսպան Մանասարյանն իր հավատարմագիրը հանձնեց Չինաստանի նախագահին

2 րոպեի ընթերցում

Դեսպան Մանասարյանն իր հավատարմագիրը հանձնեց Չինաստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Սերգեյ Մանասարյանը մայիսի 16-ին իր հավատարմագրերը հանձնեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ձինփինին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիսավոր արարողութանը հաջորդած կարճատև առանձնազրույցի ընթացքում ՉԺՀ Նախագահ Սի Ձինփինը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում։

Նախագահ Սի Ձինփինը անդրադարձավ անցած տարի ՀՀ Նախագահի Չինաստան այցին` նշելով, որ իրենք բարձր են գնահատում չին-հայկական ավանդական ամուր բարեկամությունը և հետևողական են նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում։

Դեսպան Մանասարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար և հավաստիացրեց, որ իր առաքելության ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված բարեկամական հարաբերությունները բոլոր բնագավառներում խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ։

Դեսպան Մանասարյանը ՉԺՀ Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները, ինչպես նաև վերահաստատեց ՉԺՀ Նախագահին ուղղված ՀՀ Նախագահի` Հայաստան այցելելու հրավերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում