Գերմանիայի գավաթի եզրափակիչից հետո Մխիթարյանը կուղևորվի Անգլիա. ԶԼՄ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ևԴորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ, որը լրանում է 2017 թվականի ամռանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավիճակին ծանոթ աղբյուրը «Սպորտֆակտ»-ին հայտնել է, որ Մխիթարյանին ձեռք բերելու ամենամեծ հնարավորությունն ունի «Արսենալ»-ը: Լոնդոնյան ակումբն արդեն բանակցել է խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ Արսեն Վենգերի թիմ 27-ամյա ֆուտբոլիստի հավանական տեղափոխության շուրջ: Այժմ բանակցություններն ակումբների միջև են:

Աղբյուրը հետաքրքիր է համարում այն, որ «Արսենալի» գործակալները երեք տարի առաջ Վենգերին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել Մխիթարյանի վրա, բայց ֆրանսիացին թերահավատորեն է մոտեցել թիմի սելեկցիոն ծառայության խորհրդին:Ավելին, երբ Մխիթարյանը 2013 թ.-ին «Շախտյոր»-ից տեղափոխվեց «Բորուսիա», Վենգերը հարցազրույցներից մեկում ասաց, որ Մխիթարյանի տեղափոխությունն իր վրա տպավորություն չի գործել: Բայց որոշ ժամանակ անց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայ ֆուտբոլիստի գոլը գերմանական ակումբին օգնեց 2:1 հաշվով հաղթել «Արսենալ»-ին:

Հայտնի է նաև, որ Հենրիխը փոքր ժամանակից համակրում է «հրետաձիգներ»-ին ու հիանում Վենգերի աշխատանքով: Ներկայիս մրցաշրջանի ընթացքում «Արսենալ»-ի մարզիչն ինքն էլ սկսեց հետևել Մխիթարյանի խաղին, ապա ակումբի մենեջերներին հայտնեց նրան ձեռք բերելու իր մտադրության մասին: «Սպորտֆակտ»-ի տեղեկություններով՝ խաղացողով հետաքրքրվում են նաև «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն: «Քաղաքաբնակներ»-ը նրան փորձում էին ձեռք բերել դեռևս երեք տարի առաջ: Այդ ժամանակ Մխիթարյանը Ռայոլայի ծառայություններից դեռ չէր օգտվում, և «Սիթի»-ն փորձեց Հենրիխի հետ կապ հաստատել հայ գործակալների միջոցով, ովքեր աշխատում են Ռուսաստանում ու ԽՍՀՄ նախկին տարածաշրջանում, նաև՝ նրա բարեկամների միջոցով փորձեց բանակցել Հենրիխի հետ: Խոսեպ Գվարդիոլան, ով հաջորդ մրցաշրջանից կգլխավորի «Մանչեսթեր Սիթի»-ն, բարձր է գնահատում կիսապաշտպանին և ցանկանում է նրա միջոցով ուժեղացնել թիմի միջին գիծը:

Աղբյուրը հաստատել է, որ Մխիթարյանի ներկայացուցիչները նրան արդեն տուն են գտել Լոնդոնում: Հավանաբար, Պրեմիեր լիգայում խաղալու մտադրություն ունեցող խաղացողի տրանսֆերը անգլիական որևէ թիմի հետ կձևակերպվի նախքան Եվրոպայի առաջնությունն սկսվելը: Կիսապաշտպանը նաև առաջարկ ունի Թուրինի «Յուվենթուս»-ից, բայց «Արսենալ»-ի տարբերակն ավելի հավանական է:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ