«Առաջին վրիժառուն. Դիմակայություն»-ից մինչև «Վարքրաֆթ». մայիսի 7 կինոպրեմիերաները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան կինոթատրոնները 2016-ի հինգերորդ ամսվա ընթացքում հայ կինոսերներին կներկայացնեն բազմաժանր ու հետաքրքիր ֆիլմեր:«Արմենպրես»լրատվական գործակալությունը, շարունակելով ներկայացնել ամսվա սպասված կինոպրեմիերաների ցանկը, առաջարկում է կինոպրեմիերաներին ծանոթանալ այլ ձևաչափով: «Մոսկվա», «Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոնների տվյալների համաձայն` ներկայացնում ենք ամենահետաքրքիր, թեթև և զվարճալի ֆիլմերը, որոնք կարելի է այս ամիս դիտել երևանյան կինոթատրոններում:

«Առաջին վրիժառուն. Դիմակայություն»

Էկրաններին` մայիսի 5-ից

«Առաջին վրիժառուն. Դիմակայություն»-ը սուպերհերոսային մարտաֆիլմ է, որը արտադրել են Marvel և Walt Disney ընկերությունները: Ֆիլմի ռեժիսորներն են Էնտոնի և Ջո Ռուսո եղբայրները:Կինոնկարում աստղային անձնակազմ է հավաքվել. գլխավոր դերերը մարմնավորել են Ռոբերտ Դաունի կրտսերը, Քրիս Էվանսը, Սքարլեթ Յոհանսոնը, Ջերեմի Ռեները, Էլիզաբեթ Օլսենը և այլք:

Սուպերհերոսների ճամբարը երկու հակադիր մասի է բաժանվում այն բանից հետո,երբ կառավարությունը որոշում է հերոսների գործունեության կարգավորման օրենք սահմանել: Որոշումը հանգեցնում է քաղաքացիական պատերազմի: Առաջին ճամբարը գլխավորում է Երկաթե մարդը, երկրորդը` Կապիտան Ամերիկան:

«Իքս մարդիկ. Ապոկալիպսիս»

Էկրաններին` մայիսի 19-ից

Ֆիլմը պատմում է Marvel-ի կոմիքսներից հայտնի«Իքս մարդիկ» սուպերհերոսների թիմի մասին: Որպես ռեժիսոր հանդես է գալիս Բրայան Սինգերը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1980 թվականին, բայց ապագան ևս տեղ ունի «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» կինոնկարում: Գլխավոր հերոսները կպայքարեն Երկրի ամենահզոր մուտանտներից մեկի`Ապոկալիպսիսի դեմ: Դերերում` Ջեյմս Մաքեվոյ, Մայքլ Ֆասբենդեր, Ջեննիֆեր Լոուրենս, Սոֆի Թերներ, Օլիվիա Ման և այլք:

«Angry Birds-ը կինոյում»

Էկրաններին` մայիսի 12-ից

Համանուն խաղի հիման վրա ստեղծված«Angry Birds-ը կինոյում» անիմացիոն ֆիլմի գլխավոր հերոսը Ռեդն է` կարմիր թռչունը: Նա ինքնատիրապետման հետ խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով դատարանը դատապարտել է նրան զայրույթի կառավարման դասընթացների հաճախելու: Անիմացիոն ֆիլմի ռեժիսորներն են Քլեյ Քեյթիսը և Ֆերգալ Ռեյլին:

«Ալիսան հայելու աշխարհում»

Էկրաններին` մայիսի 26-ից

Ռեժիսոր Ջեյմս Բոբինի ֆիլմում խաղում են Միա Վասիկովսկան, Ջոնի Դեփը, Հելենա Բոնեմ Քարթերը, Էնն Հեթեուեյը և այլք: Ֆիլմը«Ալիսան հրաշքների աշխարհում»կինոնկարի և Լյուիս Քերոլի համանուն ստեղծագործության շարունակությունն է, որը հայտնի է բոլոր մանուկներին ու սիրված է ամբողջ աշխարհում:

«Վարքրաֆթ»

Էկրաններին` մայիսի 26-ից

Ֆիլմը համանուն համակարգչային խաղի էկրանավորումն է: Առաջին անգամ կինոնկարի ստեղծման մասին հայտարարվել է դեռևս 2006 թվականին: Որպես ռեժիսոր հանդես է եկել Դանքան Ջոնսը:Դարերով Շտորմգրադի անառիկ պատերը և կախարդանքը պաշտպանել են մարդկանց տարբեր վտանգներից: Սակայն մոռացված հնագույն չարիքը արթնացել է, և չտեսնված արարածների ռասան գրավել է Ազերոտի հողերը:

«Մեզ պես դավաճանը»

Էկրաններին` մայիսի 12-ին

Ռեժիսոր Սյուզաննա Ուայթի կինոնկարը Ջոն Լե Կարեի համանուն վեպի էկրանավորումն է: Դերերում` Յուեն Մաքգրեգոր, Նաոմի Հարրիս, Սթելան Սքարսգարդ, Դեմիեն Լյուիս: Բրիտանացի զույգը Մարաքեշում ծանոթանում է ռուս օլիգարխի հետ և ամեն ինչ շեշտակի փոփոխվում է:

Հայերեն Русский

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել