Քաղաքականություն

Իսպանիայի երեք քաղաքներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի երեք քաղաքներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կարկախենտ, Ալակուասն և Էլդան քաղաքներն ապրիլի 27-28-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Կարկախենտի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր 5 քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել համապատասխան ինստիտուցիոնալ հայտարարության ընդունմանը: Ալակուասի քաղաքային խորհրդում հայտարարության քվեարկության ընթացքում ձեռնպահ են մնացել միայն Ժողովրդական կուսակցության (PP) և Ciudadanos-ի պատգամավորները, իսկ Էլդայում միակ դեմ քվեարկած կուսակցությունը Ciudadanos-ն էր:

Նիստերին ներկա էին վերոնշյալ և իսպանական այլ քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր իրենց երախտագիտությանը հայտնեցին քաղաքային խորհուրդներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում