Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Սերգեյ Պոտապկինին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով պարգեւատրել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել լատիշ խորհրդարանականի ներդրումը հայ-լատվիական կապերի ամրապնդման եւ սերտացման գործում: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Սերգեյ Պոտապկինի ղեկավարությամբ գործող Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքը եւ խմբի հայտարարությունը, որով նա 2015 թվականին դատապարտել է 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը՝ չնայելով այն հանգամանքին, որ Լատվիան դեռեւս չի ճանաչել այն: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել նաեւ Սերգեյ Պոտապկինի քաղաքացիական խիզախությունը, ով հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ էր՝ Հայաստանում, ինչպես նաեւ Արցախում՝ եղբայր ժողովրդի կողքին: ԱԺ փոխնախագահի խոսքով, լատիշ պատգամավորի այցը Լեռնային Ղարաբաղ ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդն իր պայքարում միայնակ չէ: Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին՝ Հայաստան եւ Արցախ, «Եռաբլուր» պանթեոն այցելելու եւ խնդրի վերաբերյալ իրական տեղեկությունները եվրոպացի գործընկերներին հասցնելու պատրաստակամության համար:

Սերգեյ Պոտապկինը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը գնահատելու եւ նման բարձր պարգեւի արժանանալու համար: «Հայ ժողովուրդը շատ ուժեղ է, եւ այն փորձությունները, որոնց միջով անցել է նա, միայն ուժեղացրել են նրան: Մաղթում եմ, որ այսուհետեւ հայ ժողովուրդը միայն բարգավաճի եւ վերջ դրվի պատմական անարդարություններին»,-ասել է Պոտապկինը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ մասնակցելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին, որը տեղի է ունենալու ապրիլի 23-ին»:

Հայերեն English Русский

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Սևանի երաժշտական դպրոցում բացվել է կոմպոզիտոր Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը