Սպասվող լրահոս. 20.04.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` ապրիլի 20-ին, ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովն է: ՀՀ ԳԱԱ 2015 թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկույցով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Ժողովին կմասնակցեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ազգային ժողովի, նախարարությունների ներկայացուցիչներ, գիտնականներ:

«Վերջ տանք թուրքական ապրանքի սպառմանը Հայաստանում և այլընտրաքային ճանապարհներ փնտրենք»: Թեմայի շուրջ իրենց դիտարկումներն են ներկայացնելու տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, «Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքի» նախաձեռնության կազմակերպիչները, «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամները: Ապրիլի 21-ին էլ, նախատեսվում է բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ, որի ժամանակ կայրվեն թուրքական արտադրության ապրանքները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կներկայացնի կոմիտեի 2016թ. առաջին եռամսյակային զեկույցը, որը Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին է:

Ապրիլի 20-21-ը «Հայփոստ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ Երևանում կայանալու է Եվրոպայի հանրային փոստային օպերատորների ասոցիացիայի՝ «PostEurop»-ի, տարեկան 31-րդ լիագումար համաժողովը: Միջոցառման շրջանակներում Հայաստան են ժամանելու Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահման Հուսեյնը, «PostEurop» կազմակերպության գործադիր խորհրդի նախագահ Ժան Պոլ Ֆորսևիլը և գլխավոր քարտուղար Բոտոնդ Սեբենը, ինչպես նաև 40 երկրների փոստային կապի ազգային օպերատորների շուրջ 120 ներկայացուցիչներ:

Լեզվաբանական համալսարանի շրջանավարտները դասավանդելու են գյուղական, քաղաքային սահմանամերձ դպրոցներում: Այս կապակցությամբ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև կստորագրվի համագործակցության համաձայնագիր: Ըստ այդմ` շրջանավարտները և երիտասարդ մասնագետները քաղաքային և գյուղական սահմանամերձ դպրոցներում դասավանդելու են երկու տարի ժամկետով: Աշխատանք կտարավի նաև որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ` սահմանամերձ համայնքներում օտար լեզուներ դասավանդելու համար:

Մհեր Մկրտչյան թատրոնի ատենապետ Հարություն Չաթմաջյանը,Նյու Ջերսիի Թեքեյան մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի ատենապետ՝ Հակոբ Վարդիվառյանը, Սողոմոն Թեհլերյանի դերակատար Հարութ Բասմաջյանը և դերասանուհի Թամար Հովհաննիսյանը կխոսեն թատերախմբի հայաստանյան հյուրախաղերից, Հայաստան-Սփյուռք գործակցությունից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին