Քաղաքականություն

Հայտնի է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի` Հայաստան ժամանելու օրը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի` Հայաստան ժամանելու օրը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Հայաստանում պաշտոնական այցով կլինի ապրիլի 25-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:«Բան Կի-մունը Հայաստանում կլինի ապրիլի 25-ին: Նա այցելելու է տարածաշրջան, լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում: Հայաստանում նա մեկ օր է մնալու»,-տեղեկացրեց Արմինե Հալաջյանը:

Այն դիտարկմանը, թե ֆրանսահայ լեգենդար երգիչ Շարլ Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է առկա, թե Բան Կի-մունը Հայաստանում ներկա կլինի «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը, Արմինե Հալաջյան պատասխանեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ֆիզիկապես չի կարողանա ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում