Հայկական կողմը շարքից հանել է Ադրբեջանի 14 տանկ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից Ադրբեջանի սանձազերծած լայնածալավ մարտերի ընթացքում հայկական կողմն, ընդհանուր առմամբ, շարքից հանել է ադրբեջանական 14 տանկ: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Հայկական կողմն այս ընթացքում կորցրել է մեկ տանկ: Շուտով կլինի ՊՆ-ի մանրամասն հաղոդագրությունը` շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Ապրիլի 3-ի առավոտյան հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների,ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվելեն:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժգործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայնիրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնելհակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած,հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին, շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):

Հայերեն English Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը