Մշակույթ

Կիրովագրադում հայկական գրքի տպագրության 400-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

1 րոպեի ընթերցում

 Կիրովագրադում հայկական գրքի տպագրության 400-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրովագրադում մարտի 10-ին բացվել է «Հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է Ուկրանիայում հայկական գրքի տպագրության 400-ամյակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Analitikiua.net-ը, ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Ուկրաինայի հայկական համայնքի, տեղական իշխանությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Ուկրանիայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը մասնակիցներին մանրամասն ներկայացրել է ցուցահանդեսի էությունը:

Մարտի 11-ին Կիրովագրադում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսը, որում Ուկրաինայում հայկական գրքի տպագրության 400-ամյակը լինելու է հիմնական թեմաներից մեկը: Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն տեղական իշխանությունների հետ հայկական համայնքի փոխգործակցության զարգացման հետ կապված հարցեր, կանցկացվեն քննարկումներ հայկական սփյուռքի արդիական խնդիրների, ինչպես նաև կրթության, մշակույթի և պատմության ոլորտներում նոր նախաձեռնությունների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում