Տնտեսություն

ՏՏ համաշխարհային համաժողովը 2019 թ. Հայաստան կբերի 2000-2500 պատվիրակ աշխարհի 80 երկրից

2 րոպեի ընթերցում

ՏՏ համաշխարհային համաժողովը 2019 թ. Հայաստան կբերի 2000-2500 պատվիրակ աշխարհի 80 երկրից

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը2019 թվականին Հայաստանում կազմակերպելու համար ՀՀ կառավարությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացրեց 150 հազար դոլարին համարժեք դրամ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ համաժողովի արդյունքում հնարավոր կլինի ներդրումներ ներգրավել ՀՀ ՏՏ ոլորտ, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել համաժողովն անցկացնել Հայաստանում:

«Այս համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ՏՏ ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին: Համաժողովի անցկացումը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացման, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնման, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախատեսվում է, որ 2019 թվականի համաժողովին կմասնակցեն 2000-2500 պատվիրակներ աշխարհի ավելի քան 80 երկրներից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում