Անոնս

Սպասվող լրահոս. 09.03.2016

6 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 09.03.2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ինչպես գիտենք, գարնան առաջին ամիսներն առանձնանում են ոչ միայն ջերմաստիճանի տատանումներով, այլև առատ տեղումներով: Եթե կան առատ տեղումներ, ապա անխուսափելի են սողանքները: Դրանց հետևանքով լինում են թե քարաթափումներ ճանապարհներին, թե փլուզում բնակելի տների շրջանում: Ի՞նչ ծրագրեր է իրականացնում Փրկարար ծառայությունը սողանքների կառավարման ուղղությամբ, Հայաստանում քանի՞ սողանքային գոտի կա հաշվառված և ի՞նչ հնարավոր վտանգների սպասել: Այսօր՝ մարտի 9-ին, «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին այս և այլ հարցերի պատասխանները կփորձի տալ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը:

Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանի փորձագիտական դաշտը քննարկել և դեռ շարունակում է քննարկել Իրանի հետ թե տնտեսական, թե քաղաքական համագործակցության զարգացման ուղիները: Խոսվում է Իրան-Հայաստան երկաթգծի, Հայաստանը Իրանի համար տարանցիկ երկիր լինելու և այլ ծրագրերի մասին: Նշված ծրագրերի ուղղությամբ դեռ կոնկրետ տեղաշարժ չկա, բայց փորձագետները դեռ դրանք քննարկում են: Տարածաշրջանայինտնտեսականզարգացումներիհամատեքստում հայ-իրանականտնտեսականհարաբերություններին այս անգամ անդրադառնալու են իրանագետ ԳոհարԻսկանդարյանն ու տնտեսագետ ԱտոմՄարգարյանը:

Մարտի11-12-ը Երևանում անցկացվելու է ՀԱՊԿԽորհրդարանականվեհաժողովիխորհրդիարտագնա նիստը,որի ընթացքում քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարի և ծայրահեղական սպառնալիքների դիմակայության հարցեր: ՆիստնանցկացնելուէՀԱՊԿԽորհրդարանականվեհաժողովինախագահ,ՌԴՊետդումայիԴաշնայինխորհրդինախագահՍերգեյՆարիշկինը: ԷդուարդՇարմազանովը, ովվեհաժողովումՀՀԱզգայինժողովիպատվիրակությանղեկավարնէ այսօր հանդիպելու է լրագրողներին: Առիթը ՀԱՊԿԽորհրդարանականվեհաժողովիխորհրդիարտագնա նիստն է, սակայն պարզ է, որ լրագրողները Էդուարդ Շարմազանովին բաց չեն թողնի առանց ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերի:Մասնավորապես անդրադարձ կլինի քաղաքականնորկոալիցիայիհամաձայնագրինուՀայաստանիԸնտրականօրենսգրքիփոփոխություններին:ՀՀԿ խոսնակը կներկայացնի նաև մասնարամաներ վերջերս Բեռլին կատարած իր աշխատանքային այցից:

Արդարադատության ակադեմիան և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչությունը կկնքեն փոխըմբռնման հուշագիր: Միջոցառմանը ներկա կլինեն ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը կներակայցնեն մանրամասներ համագործակցության վերաբերյալ:

Բողոքի ակցիա քուրդ կանանց մասնակցությամբ: Շահումյանհրապարակումքուրդկանայքկանցկացնենբողոքիցույց՝իպաշտպանությունՍիրիայումեւԻրաքումգտնվող քուրդկանանց:

Բողոք, որի մասին այս անգամ կբարձրաձայնեն տաքսի ծառայությունների ներկայացուցիչները: ՏաքսիծառայություններիներկայիսվիճակըՀայաստանում.անհատտաքսիստերիևծառայություներիխնդիրները«Լիցենզավորմանկարգիմասին»օրենքիգործընթացից1տարիանց.լուծվածևչլուծվածխնդիրներ.տաքսիներիսպասարկմանորակըևոլորտիկարգավորմանուղիները։Թեմայի վերաբերյալ խոսելու են ՀայաստանիտաքսիծառայություններիգործատուներիճյուղայինմիությաննախագահՎահագնՍահակյանը, «Քաղաքացիականդիրքորոշում»ՀԿնախագահԳևորգԴոստուրյանը, և ՍպառողներիմիությաննախագահԱրմենՊողոսյանը:

Ինչպե՞ս է Հայաստանումկազմակերպվում բացօթյաևփակտոնավաճառների աշխատանքը, ինչպե՞ս են կարգավորվում աշխատակիցներիևսեփականատերերիհարաբերությունները, և ի՞նչ հիմքով են սահմանվում տաղավարներիվարձավճարները։Հայաստանի«Գործատուներիհանրապետականմիության» նախագահԳագիկՄակարյանը, «Հայաստանիտոնավաճառներ»հասարակականկազմակերպությաննախագահԳագիկԴանիելյանը, «Հայաստանիձեռներեցներիկոնֆեդերացիայի»նախագահՏիգրանՀովհաննիսյանը կփորձեն տալ նշված հարցերի պատասխանները:

Հայաստանի ավիաշուկայում նոր ավիաընկերությունը՝«Արմենիա»-ն ներկայացնում է իր առաջիկա ծրագրերը:«Արմենիա»ավիաընկերությանբաժնետերերԹամազԳաիաշվիլին,ՌոբերտՀովհաննիսյանըևԱշոտԹորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն մանրամասներ:

Ինչպիսի՞ն է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների իրավիճակը Հայաստանում, խնդրի լուծման ուղղությամբ նախորդ ժամանակահատվածում իրականացված ծրագրերն ի՞նչ արդյունավետություն ունեն: Կայանալու է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյբուքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում