Սպասվող լրահոս. 02.03.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանում են ժամանակին տարբեր ճնշումների ներքո իսլամացած, իսկ այսօր սեփական արմատներին ձգտող մի խումբ հայեր: Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր եկել են Հայաստան մկրտվելու նպատակով: Այսօր` մարտի 2-ին, նրանք հանդիպեու են լրատվամիջոցների հետ և խոսելու են Թուրքիայում նկարահանված «Հոգու անարատ վիճակը» ֆիլմի, հայկական ինքնությանը վերադառնալու իրենց նպատակների մասին:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ կդրվի հինգշաբթի: Քննարկելուց հետո, կառավարությունը կներկայացնի Ազգային Ժողովին: Մինչ այդ քաղաքական դաշտն արձագանքում է այդ գործընթացին: Այս անգամ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին ընդառաջ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն են ներկայացնելու իրենց դիտարկումները:

Հայաստանում անցկացվում է էկոտուրիզմի առաջին փառատոնը: Ի՞նչ նպատակ ունի փառատոնը և ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել: «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Սարգիս Աղայանը կներկայացնեն մանրամասները:

ՀՀ կառավարության որոշման համաձայն` մարտի 2-ը սահմանվել է որպես Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օր։ Օրվա առթիվ Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կխոսի դիվանագետի դերի ու նշանակության մասին:

Տաքսի ծառայությունների ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում են ոլորտին առնչվող խնդիրները: Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և «Բրավո պլուս» տաքսի պարկի սեփականատեր Լևոն Ավետիսյանն անդրադառնալու են ԱՊՊԱ համակարգի փոփոխություններին և տաքսի ծառայությունների լիցենզավորմանը:

Մարտի 7-11-ը Երևանում անցկացվելու է «Իտալական կինոյի շաբաթ»: Այդ կապակցությամբ Իտալիայի դեսպանությունը կհանդիպի լրատվամիջոցների հետ և կներկայացնի միջոցառման մանրամասները: Ֆիլմերի ցուցադրությունը իրականացվում է «Ֆըրսթ Օութսորսինգ Քոմփանի» կազմակերպության հովանավորությամբ:

Մարտի 2-ը Մեծ պահքի միջինքն է կամ Մեծ պահքը կիսող օրն է: Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի թեմական ծրագրերի համակարգող Հասմիկ Միրզոյանը խոսելու են Միջինքի նշանակության, տոնական միջոցառումների, ավանդական ուտեստների պատրաստման մասին:

Մարտի 3-ը Գրողների միջազգային օրն է: Տոնին ընդառաջ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը, բանաստեղծ Արևշատ Ավագյանը, արձակագիր Սեյրանուհի Գեղամյանը կանդրադառնան ժամանակակից հայ գրականությանն ու գրողներին հուզող խնդիրներին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել