Շարմազանովը բարձր է գնահատել Ցեղասպանության դատապարտման հարցում Ջեմ Օզդեմիրի սկզբունքային դիրքորոշումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին հանդիպում է ունեցել Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ»կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Ջեմ Օզդեմիրի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, ով հանդիսանում է Բունդեսթագում քննարկման դրված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի հեղինակը:

Երկուստեք կարեւորվել է թե՛ Բունդեսթագի, թե ՛միջազգային հանրության կողմից մարդկության դեմ ոճիրների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը:

Կողմերն արձանագրել են, որ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումները վերահաստատեցին, որ Բունդեսթագի կողմից Ցեղասպանության դատապարտումն անխուսափելի է:

Հայերեն English Русский

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ

Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ նախնական տվյալներով տուժել է 11 անձ

Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երեխաների և դեռահասների համար սոցցանցերի արգելքին

Նեթանյահուն Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան

Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը. CENTCOM

Ռուբիոն և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին

Երևանում հայտնաբերվել են սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող իջևանցի երիտասարդներ

ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասընթացներում առանցքային դեր ունեն նաև բնապահպանական գիտելիքներն ու ծրագրերը