Փաստ մեկնաբանությամբ

Արագած Ախոյանը Թուրքիայում քրդերի հալածանքները համարում է 100 տարի առաջվա պատմության կրկնություն

2 րոպեի ընթերցում

Արագած Ախոյանը Թուրքիայում քրդերի հալածանքները համարում է 100 տարի առաջվա պատմության կրկնություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուր տարի անց Թուրքիան կրկնում է պատմությունն ու ոտնձգություն իրականացնում սեփական քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ արտահայտեց Ազգայի ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը` նշելով, որ իր իսկ ստեղծած ծուղակից Թուրքիան դժվարությամբ դուրս կգա: «Հարյուր տարի առաջվա պատմությունը կրկնվում է, երբ Առաջին համաշխարհային պատերազմում իրենց պարտությունների պատճառով սեղմվեց թուրքերի օղակը, սկսեցին ոճրագործություն կատարել սեփական քաղաքացիների նկատմամբ, ինչն արտահայտվեց Հայոց ցեղասպանության շեշտադրումով: Այսօր Թուրքիան նույն բանը կատարում է քրդերի նկատմամբ. 100 տարի հետո նույն սցենարով` մարդկանց նկուղներում այրելով` ծանր հրետանի ու տարբեր տասակի զինամթերքներ օգտագործելով: Այս գործողությունների անունը դրել է «մաքրություն», իբր թե մաքրում է, թե ումից է մաքրում, ինքն էլ չի հասկանում»,-ասաց Արագած Ախոյանը:

Պատգամավորի դիտարկմամբ` չնայած դեռևս հայտնի չէ իրադարձություններն ինչ ընթացք կունենան, բայց մի բան հստակ է, աշխարհն ավելի խելացի է ու Քեմալ Աթաթուրքի վարչախմբի լպրծուն քաղաքականության կրկնությունն այսօր չի աշխատի: Բացի այդ` նպատակները, որ հետապնդում է Թուրքիան, ըստ բանախոսի, չեն իրականանա, քանի որ ինչպես Հայոց ցեղասպանության հետևանքով հնարավոր չեղավ հայերին լիովին տեղահան անել իրենց տարածքներից, այնպես էլ այս դեպքում դա չի իրագործվի:

Պատգամավորն, այնուամենայնիվ, ցավով նշեց, որ Թուրքիայի իշխանությունների կողմից երկրի հարավարևելյան շրջաններում քրդերի նկատմամբ ռազմական գործողություններից առաջացած ավերածություններից անմասն չեն մնացել նաև հայկական մշակույթի տարրերը, ինչպես օրինակ Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցին, Մարդինի Հայկական կաթողիկե եկեղեցին, զոհվում են նաև իսլամացած հայեր:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում