Սպասվող լրահոս. 23.02.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Իրանում փետրվարի 26-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Այսօր` փետրվարի 23-ին, իրանագետ Գոհար Իսկանդարյանն անդրադառնալու է Իրանում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև հայ թեկնածուների մասնակցությանը:

Փետրվարի 27-ը Սումգայիթի ջարդերի տարելիցի օրն է: Ի՞նչ դասեր են քաղվել պատմությունից, հարցն ինչպիսի՞ արձագանք է ստացել միջազգային հարթակներում, փախստականների ո՞ր խնդիրներն են շարունակում չլուծված մնալ: Այս և այլ հարցերի մասին են խոսելու «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, Հայ փախստականների «Ահազանգ» ՀԿ գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանցը, գրող, իրավապաշտպան, Բաքվի փախստական Աննա Աստվածատուրյանը, «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: «Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականցվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակության վերաբերյալ դատական գործ է հարուցվել: Գործի մանրամասներին և դրա շուրջ բարձրացված աղմուկին այսօր անդրադառնալու է Քաջարան քաղաքի բնակիչ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Գոռ Ստեփանյանի փաստաբան՝ Գարիկ Խաչիկյանը:

Մեր իրականությունում հաճախ են հանդիպում բժիշկների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ, որոնց շարունակությունը տեղափոխվում է դատական ատյաններ: Թեմայի վերաբերյալ իրենց մտահոգող հարցերն են բարձրաձայնելու բժիշկներն ու իրավաբանները:

Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Յուրա Միքայելյանը եւ հայրենասիրական երգերի հեղինակ, աշուղ Ռազմար Սասունցին խոսելու են հայրենիքի պաշտանության կարևորության ընկալման և երիտասարդների շրջանում բանակի դերի արժևորման մասին:

Համապատասխանո՞ւմ են արդյոք հաշվիչների ցուցմունքները սպառած էլեկտրաէներգիայի իրական թվերին. որքանո՞վ են հիմնավորված բնակչության բողոքները: Այս և այլ հարցերի պատասխաններն են փորձելու տալ «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը եւ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող Արմեն Եփրեմյանը:

«Հայազն» կուսակցությունը պատրաստվում է ժողովրդից, այսպես ասած, հեղափոխության մանդատ ստանալ: Իսկ թե ինչպես, պարզ կլինի կուսակցության վարչության անդամներ Արմեն Աղայանի և Արմեն Հովհաննիսյանի ելույթներից։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

Վենեսուելայում արդյունահանվող նավթի կեսն արտահանվում է ԱՄՆ. էներգետիկայի փոխնախարար

Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում

Ռուբիոն ԱՄԷ պաշտոնակցի հետ քննարկել է Իրանի և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության հարցերը

Իսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում

Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Թրամփը 3 օրով կասեցրել է Կանադայի նկատմամբ նախատեսվող 50% մաքսատուրքերը

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Կառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքները

ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝ ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում