Սպասվող լրահոս. 11.02.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` փետրվարի 11-ին, կառավարության հերթական նիստն է: Գործադիրը պատրաստվում է անդրադառնալ ամենատարբեր ոլորտներին վերաբերող հարցերի: Հանրությանը հետաքրքրող հարցերից մեկը` Մարզահամերգային համալիրի օտարումը, կրկին գործադրի ուշադրության կենտրոնում է: Կառավարության նիստում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատրաստվում է առաջարկել չեղյալ ճանաչել Մարզահամերգային համալիրն օտարելու մասին որոշումը: Պատճառն այն է, որ գույքի դիմաց վճարումները սահմանված ժամկետում չեն իրականացվել:

Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմամբ պայմանավորված պաշտոնական Թեհրանն ակտիվորեն կարգավորում է իր հարաբերությունները տարբեր երկրների հետ, նախանշում համագործակցության ուղիները: Դրան զուգահեռ Հայաստանում հասարակական, քաղաքական, գիտական դաշտը շարունակում է քննարկել ու վերլուծել տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի համար բացվող հնարավորությունները: Այս անգամ թեմայի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացնելու ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ, իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Հնարավոր կոալիցիայի ձևավորմամբ պայմանավորված ակտիվանում են ներքաղաքական հարցերի քննարկումները: Ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց դիտարկումներն են ներկայացնելու Հանրապետական խմբակցությունից Արտաշես Գեղամյանը, ինչպես նաև գերագույն խորհրդի նախկին պատգամավոր՝ Ազատ Արշակյանը:

Խաբված ավտոներկրողներն ընդդեմ պետության. փաստեր և հիմքեր: Թեմայի շուրջ պատրաստվում է խոսել ավտոներկրող Կամո Մարությանը: Նա պատրաստվում է հանդես գալ նաև հայտարարությամբ։

Հայ Առաքելական եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին: Տոնին ընդառաջ Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ՝ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը եւ ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը կխոսեն տոնի խորհրդի եւ հասարակության կենցաղում ազգային ծիսակատարության արտացոլման մասին:

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում պրեմիերա է: Ներկայացվում է «Խաղասեղանին սերն է» ֆիլմը: Այն նկարահանել է ռուսական «Небо» կինոընկերությունը՝ «Централ Партнершип» և «Yellow, Black and White» ընկերությունների աջակցությամբ: Ֆիլմի հիմքում ընկած է «Poker.am» կինոկատակերգության սյուժեն: Նկարահանումներն իրականացվել են Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում: Ռեժիսորը Արտյոմ Միխալկովն է:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել