Սպասվող լրահոս. 03.02.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` փետրվարի 3-ին, գերատեսչությունների աշխատանքների ամփոփումը շարունակվում է: Այս անգամ 2015 թվականին կատարված աշխատանքից խոսելու է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա կանդրադառնա նաև տարվա տնտեսական արդյունքներին, տարածաշրջանային զարգացումներին ու դրանից բխող տնտեսական հնարավորություններին:

Օրվա լրահոսում տնտեսական թեման կաշարունակվի, սակայն գյուղատնտեսական ուղղությամբ: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն անդրադառնալու է արտահանումների ծավալների մեծացման հեռանկարներին, կոոպերացիաների ստեղծման ծրագրին:

Սպասվող լրահոսում տարածաշրջանային թեմաները բազմազան են: Իրանագետ Վարդան Ոսկանյանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում խոսելու է Հայաստան-Իրան համագործակցության մասին: Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն էլ անդրադառնալու է ղարաբաղյան խնդրին, Եվրոպայի խորհրդի խորհդարանական վեհաժողովի նստաշրջանին ու քննարկված հակահայկական բանաձևերին:

Դատական սխալների թեման փորձագետների ու շահագրգիռ կողմերի ուշադրության կենտրոնում. բրիտանացի մասնագետների մասնակցությամբ անցկացվում է «Դատական սխալների հետևանքներն ու շտկման նոր գործիքները. բրիտանական փորձը» թեմայով քննարկում: Երևանում հյուրընկալված դատական ճակատագրական սխալների շտկման գործում մեծ ճանապարհ անցած երկու բրիտանացի մասնագետներ կներկայացնեն իրենց փորձը:

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել այդ գլոբալ խնդրի, դրա վտանգավորության ու տարածվածության վրա։ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը եւ հոգեբան Իրինա Ծատուրյանը կանդրադառնան այդ թեմային:

Երաժշտական գործիքների համալրում Երևանի պարարվեստի պետական քոլեջում: Երաժշտական և արվեստի դպրոցների սաները հանդիսավոր արարողությամբ կստանա երաժշտական նոր գործիքներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:

Հայերեն English Русский

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը