Անոնս

Սպասվող լրահոս. 02.02.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` փետրվարի 2-ին, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփում է 2015 թվականի դիվանագիտական տարին: Ուղղությունները տարբեր են` ղարաբաղյան հակամարտություն, տարածաշրջանային զարգացումներ, Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն և այլն:

2015 թվականի աշխատանքների ամփոփումները կշարունակեն նաև այլ կառույցները: Մասնավորապես, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը կներկայցնի վիճակագրական տվյալներ հաշմանդամության խմբերի վերաբերյալ, ինչպես նաև կխոսի իրականացվող բարեփոխումերի ու ոլորտում առկա խնդիրների մասին: ԱՊՊԱ համակարգի գործունեությունն էլ կամփոփի Հայաստանի ավտո ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը` ներկայացնելով առաջիկա ծրագրերը ևս:

Փետրվարի 2-ին կկայանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «6000 վստահված անձ» նախագծի կայքի շնորհանդեսը: Նախագծի նպատակի, առաջիկա անելիքների մասին կխոսեն կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը և փոխնախագահ Լենա Նազարյանը: Այնուհետև կպատասխանեն լրագրողների հարցերին:

Բացվում է «Արևիկ-Հայաստան» մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց կենտրոնը: Այն համալրվել ու բարելավվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Բացմանը նախաձեռնողները կներկայացնեն կենտրոնի նպատակներն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաև կանդրադառնան խնդիրներին:

Փետրվարի 1-ից դպրոցներում վերսկսվել են դասերը: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ դասընթացների հետաձգումից և ինչպե՞ս պետք է կարգավորվել դրանք: Այս հարցերին կանդրադառնան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը և ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: ԿԳՆ –ի կողմից էլ թեմային անդրադառնալու է Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Հայաստանն ազատ տնտեսությունների վարկանշային ցանկում զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը: Ինչի՞ մասին է խոսում այս ցուցանիշը, ի՞նչ հնարավորություններ կան ազատ տնտեսական գործունեություն ծավալելու համար և որո՞նք են առկա բացերը: Տնտեսագետ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կանդրադառնա այս հարցերին:

Օրվա լրահոսում տնտեսական թեման կշարունակեն ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն ու տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Այս անգամ շեշտադրում կկատարվի տարածաշրջանային զարգացումների վրա: Մասնավորապես, Իրանի պատժամիջոցների չեղարկումով պայմանավորված Հայաստանի տնտեսական հնարավորորությունները, ինչպես նաև ռուբլու արժեզրկումն ու դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Տնտեսականից անցում կատարենք հասարակությանը ոչ պակաս հետաքրքրող սեռական աղոջության թեմային: Բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը կներկայացնի, թե ինչպե՞ս է սննդակարգն ազդում սեռական առողջության վրա։ Նա կխոսի նաև սեռադաստիարակության խնդիրներից ու ապատեղեկատվության վտանգներից:

«100-ն անց» խորագրով լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Լուսանկարիչ Իննա Մխիթարյանի աշխատանքներում ներկայացվում են Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց պահպանված և Հայաստանում կիրառություն գտած Արևմտյան Հայաստանի արծաթագործության զարդանախշերը, էրգրից բերված ծիրանի տնկիները, որոնք բերք են տալիս Արարատյան դաշտավայրում, ասեղնագործ աշխատանքները, ճաշատեսակները, Դեր Զորից բերված հողը և այլ լուսանկարներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:

Հայերեն English Русский

Դատավորի փոփոխության պարագայում դատական գործընթացը կարող է զրոյից չսկսվել․ նախարարության նոր նախագիծը

Վատիկանն աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար

Հայաստանում նախատեսվում է սահմանել դատարանում գործերի քննության կոնկրետ ժամկետներ

Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ

Շատերը վախենում են որոշում կայացնելուց. Սրբուհի Գալյանը՝ արդարադատության ուշացման պատճառի մասին

ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը հնարավոր է, որ քննարկեն իրանական միջուկային ծրագիրը

Հայաստանի ներկայացուցիչները 4 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ օլիմպիադայում

Իսպանիան եռօրյա սուգ է հայտարարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ

Ապրիլի 22-ի միջոցառումների անոնս

Թրամփը մտադիր է Հարվարդին զրկել ևս 1 միլիարդ դոլարի ֆինանսավորումից