Սպասվող լրահոս. 01.02.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ժնևում անցկացվում են Սիրիայի հարցով բանակցությունները՝ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև: Այն անցկացվում է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրայի միջնորդությամբ: Միջնորդները մեծ հույսեր են կապում բանակցային գործընթացի հետ: Այսօր՝ փետրվարի 1-ին, ժնևյան բանակցությունները և դրանից բխող զարգացումները հայաստանյան քաղաքական դաշտի քննարկման թեման են: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կանդրադառնա մերձավորարևելյան զարգացումներին, Ժնևում սիրիական հարցի շուրջ անցկացվող բանակցություններին, և, իհարկե, ԼՂ հիմնախնդրին՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում:

Ինչպիսի՞ն է Հայաստանում բարձրագույն ուսումանական հաստատություն-գործատու կապը, որքանո՞վ է պատրաստ բուհն ավարտած շրջանավարտը, ի՞նչ խնդիրներ կան այս ոլորտում: Այս և այլ հարցերը կլինեն «Բուհ-գործատու համագործակցություն: Թարգմանչական կրթական ծրագրերի վերջնարդյունքների համաձայնեցումը գործատուների հետ» թեմայով կլոր սեղանի քննարկման թեման:

Աղանդներ, սատանիստներ, դրանցից բխող խնդիրներ, գյումրեցի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի սատանիստ լինելու վարկած: Այս ծավալուն թեմային պատրաստվում է անդրադառնալ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նա կներկայացնի նաև հանրապետությունում աղանդների ու դրանցից տուժածների վիաճակագրությունը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկու հակահայկական բանաձևերի քննարմանն ու դրանց քվեարկության արդյունքներին շարունակում է անդրադառնալ հայաստանյան հասարակական, քաղաքական դաշտը: Այս անգամ իր դիտարկումներն է ներկայացնելու «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նա նաև կխոսի Ադրբեջանի տնտեսական խնդիրներից, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծում հնարավոր սրացումներից:

Այսօր՝ փետրվարի 1-ին, մեկնարկում է նաև ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը