Հունվարի 22-ի միջոցառումների անոնս

13 րոպեի ընթերցում

22 հունվար, 2016

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

10:45-ին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Տեղի կունենա հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2015թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփիչ խորհրդակցություն: Խորհրդակցությանը կմասնակցեն շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, ՀԿ-ների և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

14:00-ին

ՀԲԸՄ դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2)

Տեղի կունենա Բրիտանական խորհրդի «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագրի փակման արարողությունը: Ներկա կլինեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

V

14:00-ին

«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Ուրարտու» դահլիճում

Սեյվ Դը Չիլդրեն կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ 2012թ.-ից ի վեր իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագիրը, որի ընթացքում վեր հանված խնդիրների շարքում կարևորագույններից մեկը հասարակության, այդ թվում` գործատուների շրջանում հաշմանդամների վերաբերյալ իրական և գրագետ տեղեկատվության պակասն է: LIFE ծրագրի գործընկեր «Ունիսոն» ՀԿ-ն կանցկացնի դասընթաց ԶԼՄ ներկայացուցիչների համար «Գրչի և տեսախցիկի զորությունը» խորագրով:

14:00-ին

Նարեկացի արվեստի միությունում

Միությունը կհյուրընկալի բժիշկ-սննդաբան Հայկազ Սարգսյանին, ով կխոսի Հայաստանում այս օրերին տարածված համաճարակի մասին: Ինչու՞ չի վախենում այս համաճարակից բժիշկը, ի՞նչ է իրենից ներկայացնում վիրուսային ախտահարումը, ինչպե՞ս է տարածվում, որո՞նք են դրա համար բարենպաստ և անբարենպաստ պայմանները... Արդեն 40 տարի է Հ.Սարգսյանը բուժում է անբուժելի համարվող հիվանդություններ (երևանյան հիվանդություն, քաղցկեղ, էպիլեպսիա և այլն) կարգավորելով հիվանդի սննդակարգը համապատասխան ապրելակերպի ուսուցմանը զուգընթաց:

15:00-ին

«Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սահմանադրության փոփոխությունների ու հանրաքվեի վերաբերյալ մամուլի ասուլիսների լուսաբանումը հայաստանյան հեռուստաեթերում եւ հանրային հեռարձակողի գործունեությունը քարոզչության ժամանակաշրջանում» թեմայով կլոր սեղանին։

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

11:30-ին

Հայաստանում ֆրանսիական համալսարանում

Համալսարանը կհյուրընկալի Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր զարգացման և ֆրանկոֆոնիայի պետքարտուղար տիկին Անիկ Ժիրարդենին: Պետքարտուղարը կհանդիպի ՀՖՀՀ ռեկտոր և Հայաստանում Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի ղեկավար Ժան-Մարկ Լավեստին և համալսարանի ուսանողներին: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ֆրանկոֆոնիային առնչվող հարցեր:

17:30-ին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ

մասնաշենքի մեծ

դահլիճում

Տեղիկունենա հանդիսավորնիստ՝ նվիրված Երևանի պոլիտեխնիկական

ինստիտուտիուսանողական շինարարական ջոկատների50-ամյակին։ Հանդիսավոր նիստը ողջույնի խոսքով կբացի ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, որին կհաջորդեն ելույթներ եւ շնորհավորական ուղերձներ ԱՄՆ-ից, Մոսկվայից, նախկին ԱՊՀ երկրների մի շարք քաղաքներից, այդ թվում՝ տեսաուղերձ՝ Ղազախստանի Էքիբաստուս քաղաքի աշխատանքային վետերանների կողմից:

Մամուլի ակումբներ

11:00-ին

«Անդրադարձ» մամուլի ակումբի

Հյուրն է «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Թեման՝ տարածաշրջանային իրողություններն ու 2016-ին Հայաստանին սպառնացող աշխարհաքաղաքական մարտահրավերները:

V

11:00-ին

«Հայելի» ակումբի

Հյուրերն են Արամի 30 հասցեի ետնամասում կառուցապատվող շինության կառուցապատող Ավո Քարագոզյանը և շինության նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը: Թեմա՝ ինչու՞ ապամոնտաժվեց Արամի 30 հասցեի շենքը. կառուցապատողն ու ճարտարապետը կներկայացնեն իրենց ձեռքի տակ եղած փաստերն ու փաստաթղթերը:

V

11:00-ին

«Հայացք» մամուլի ակումբում

Արարատյան հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը և պատմաբան, ազգագրագետ Վանուհի Սիմոնյանը կխոսեն Սուրբ Սարգսի տոնի հոգևոր և ժողովրդական ավանդույթների մասին, կլինի հյուրասիրություն՝ աղաբլիթներ, որոնք ըստ ժողովրդական սովորության ճաշակում են Սուրբ Սարգսի տոնի նախորդող գիշերը:

11:00-ին

«Մեդիա կենտրոն»-ում

Տեղի կունենա քննարկում «Գյումրու կենդանաբանական այգու ոչ բարվոք վիճակը և առաջացած խնդիրները» թեմայով:

V

12:00-ին

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում

Տեղի կունենա տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանեանի և Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի համատեղ ասուլիսը։ Թեման՝ «Հունվարի 26-ը ԵԽԽՎ-ում նախատեսվում է քննարկել ու քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցները։ Զեկույցների հակահայկական բովանդակությունը, նպատակը, դրանց հնարավոր հետագա արդյունքները և հեղինակների դիրքորոշումները»։

12:00-ին

«Հայելի» ակումբի

Հյուրերն են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը և ազգագարագետ Հրանուշ Խառատյանը: Թեմա՝ նոր ձևավորվող կոալիցիա, Իրանի պատժամիջոցների չեղարկում, նոր հնարավորություններ:

V

12:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում (Մխիթար Հերացու 5, 3-րդ հարկ, Հայ- ամերիկյան առողջության կենտրոնում)

Տեղի կունենա ադրբեջանագետ, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի և Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովի ասուլիսը: Թեմա՝ սոցիալական հուզումները Ադրբեջանում և հնարավոր սրացումը ղարաբաղյան ռազմաճակատում: Ի՞նչ տհաճ անակնկալներ սպասել Ադրբեջանից և որքանո՞վ ենք մենք պատրաստ: Կքննարկվեն հարակից այլ հարցեր ևս:

V

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբի

Հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը: Թեմա՝ Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները 2016-ին:

12:00-ին

«Հենարան» ակումբում

Կհյուրընկալվի Նոր Նորքի Սբ.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվՏեր Նշանքահանա Ալավերդյանը: Թեմա՝ Սուրբ Սարգսի տոնինընդառաջ. աղի բլիթ, փոխինդով սկուտեղ եւ օրհնություն:

12:00-ին

«Անդրադարձ» մամուլի ակումբում

«Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության ղեկավար, բնապահպան Սիլվա Ադամյանը, նախաձեռնության անդամներ Կարինե Փանոսյանը, Արսեն Վարդանյանը եւ ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սեւակ Բալոյանը կխոսեն Գյումրու կենդանաբանական այգում պահվող կենդանիների սարսափելի վիճակի եւ առաջարկվող լուծումների մասին:

V

12:00-ին

«Հայացք» մամուլի ակումբի

Հյուրն է ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Թեման՝ առաջիկայում հանրապետության տարածքում սպասվում են եղանակային պայմանների կտրուկ փոփոխություններ և ինչպիսի եղանակ է կանխատեսվում փետրվար ամսվա համար:

13:00-ին

«Հայելի» ակումբի

Հյուրն է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Թեմա՝ ՀՀԿ ԳՄ նիստ, արդյունքներ, նոր ձևավորվող կոալիցիա, Իրանի պատժամիջոցների չեղարկում, նոր հնարավորություններ:

V

15:00-ին

Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում (Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ)

Տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումների ազդեցությունն օրգանիզմի վրա: Մետեոկախվածություն» թեմայով: Վերջին շրջանում Հայաստանում օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումներ են նկատվում, ինչը վատ է անդրադառնում շատերի ինքնազգացողության վրա, հատկապեսսրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձանց վրա: «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար Մարինա Օրդյանը կպատմի, թե հիվանդներն ինչպիսի միջոցներ ձեռնարկեն:

Մշակույթ

11:00-ին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարող տարածքից

Ավտոբուսները կշարժվեն Երևանի կենտրոնական գրեզմանատուն: Հունվարի 22-ին լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակը: ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչները, մտավորականները, երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին՝ ժամը 12:00-ին, այցելելով մեծ արվեստագետի շիրմին (Երևանի կենտրոնական գրեզմանատուն):

V

16:00-ին

Գրողների միությունում

Տեղի կունենա հանդիպում ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ:

V

Հոգեւոր

18:30-ին

Վարդանանց 8ա հասցեում («Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի շենք)

Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն համատեղ կազմակերպում են Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված երիտասարդական միջոցառումը: ՀԵԵ ՈՍՏԱՅՆ-ի և Երիտասարդական ակումբների դաշնության տեղացի և եվրոպացի կամավորները նախապես կպատրաստեն աղի բլիթներ, իսկ բուն միջոցառման ընթացքում տեղաբնակ և սիրիահայ երիտասարդները համատեղ հանդես կգան ազգային երգի և պարի կատարումներով: Կներկայացվի Քեսապի պարը, կլինեն հետաքրքրաշարժ մրցութային խաղեր, կբաժանվեն նվերներ և աղի բլիթներ: Երիտասարդներին կօրհնի Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վարդան քահանա Գափոյանը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին