Փաստ մեկնաբանությամբ

ՀԱՊԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթը սառը ցնցուղի ազդեցություն ուներ. Թևան Պողոսյան

4 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթը սառը ցնցուղի ազդեցություն ուներ. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը սառը ցնցուղ էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողի անդամ Թևան Պողոսյանը: Նրա խոսքով, նախագահող երկիրն այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների լարված իրադրության ֆոնին ընդգծում է, որ ՀԱՊԿ-ը ձևավորվել է կոլեկտիվ անվտանգություն ապահովելու համար: Այնինչ, այդ բաղադրիչը ինչպես թղթի վրա ամրագրվել է, այդպես էլ թղթի վրա մնացել է: Թևան Պոսոյանը հիշեցրեց վերջին տարիներին սահմանին Ադրբեջանի ակտիվությունը` պայմանավորված մի շարք հանգամանքներով: Մի կողմից, տնտեսական լուրջ խնդիրներն են, նավթի գների անկումն է, մյուս կողմից, ներքին ընդվզումների փորձն է: Այդ ամենին էլ գումարվում է տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ձախողելու փորձերը, որոնք ուղղորդված էին Թուրքիայի կողմից:«Այս ամեն ինչից ելնելով` պետք է գիտակցել, որ երբ Ադրբեջանը կրակում է Հայաստանի վրա, դա նշանակում է կրակում է Մոսկվայի, Միսնկի և մյուս մեր գործընկերների վրա»,-ասաց Թևան Պողոսյանը:

Պատգամավորի համար նախագահի ելույթի ամենասուր կողմը ՆԱՏՕ-ի հետ համեմատությունն էր: «ՆԱՏՕ-ի օրինակը բերվում է ՀԱՊԿ-ում` ներկայացնելով Հունաստանի, Թուրքիայի օրինակը: Իհարկե, չկա այն պատրանքը, թե վաղը Ադրբեջանի կրակոցների պարագայում Լուկաշենկոն կամ Նազարբաևը կվերցնեն հեռախոսը և կզանգահարեն ճշտելու, թե ինչպիսի իրավիճակ է մեր սահմաններին: Ամեն դեպքում կարևոր շեշտադրումներով հայտարարությունն էր»,-ասաց Թևան Պողոսյանն`ավելացնելով, որ եթե Հայաստանը հետևողական լինի այս ուղղութամբ աշխատելու, ապա կընձեռվի հնարավորություն առնվազն հայտարարությունների մակարդակում ՀԱՊԿ-ում փոփոխություններ բերելու:

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե առաջ է քաշվում ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը, Թևան Պողոսյանը նշեց, որ անկախ ամեն ինչից, մենք պետք է գիտակցենք ՀԱՊԿ-ում ունեցած մեր շահերը: «Հայաստանն անդամակցում է Ռուսաստանի հետ համագործակցության դաշտ ձևավորելու իմաստով, դրանից բացի, ՀԱՊԿ-ում հնարավոր է ձեռքբերել մատչելի գներով զիամթերք: ՀԱՊԿ-ում կան ինստիտուներ, որոնք կարելի է աշխատեցնել: Մի բան պետք է գիտակցել. եթե չլինենք այս պաշտպանական կառույցում, ապա հաջորդը, ինչ ունենք այս տարածաշրջանում, ՆԱՏՕ-ն է: Այսօրվա դրությամբ շատ լավ գիտակցում ենք, որ այնտեղ կա Թուրքիա, որը երբեք կողմ չի լինի Հայաստանի անդամակցությանը: Հետևաբար ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը մեզ դեռ պետք է: Այնտեղ կան դրական բաղադրիչներ, որոնցից պետք է օգտվել»,-ասաց Թևան Պողոսյանը` հիշեցնելով, որ ներկայում Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ-ի նախագահությունը: Ըստ նրա` պետք է կարողանալ այս հնարավորություններն օգտագործել:

Մոսկվայում դեկտեմբերի 21-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` անդրադառնալով ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան նստաշրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնություններին, ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու վճիռը

Հասարակական

Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու վճիռը

Դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով

Հասարակական

Դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Արհավիրք կա՞ր, թող տային այդ տեղեկությունը․ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Սերժ Սարգսյանի դիտարկումներին

Տեսանյութ

Արհավիրք կա՞ր, թող տային այդ տեղեկությունը․ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Սերժ Սարգսյանի դիտարկումներին

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում