Տնտեսություն

ԵԱՏՄ երկրներն ընդհանուր համաձայնության են եկել գագաթնաժողովի բոլոր հարցերի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ երկրներն ընդհանուր համաձայնության են եկել գագաթնաժողովի բոլոր հարցերի շուրջ

ՄՈՍԿՎԱ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրներն ընդհանուր համաձայնության են եկել գագաթնաժողովի բոլոր, այդ թվում` տնտեսական, հարցերի շուրջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք ուրախ են, որ կարողացանք այմանավորվածության գալ բոլոր հարցերի շուրջ` ներառյալ տնտեսական»,- հայտարարել է Բելառուսի նախագահը` ԵԱՏՄ առաջնորդների ընդլայնված կարգով նիստը:

Նրա հաղորդմամբ, գագաթնաժողովում քննարկված հարցերի թվում էր նաև Ղազախաստանի անդամակցումը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ դրա հետ կապված բոլոր փաստաթղթերը վավերացվել են: «Այնուհանդերձ, դեռ կան որոշ ասպեկտներ, որոնք կքննարկվեն Ղազախաստանում կայանալիք հերթական նիստի ժամանակ»,- ընդգծել է նա` հավելելով, որ վեց ամսվա ընթացքում ԵԱՏՄ լիովին անցում կկատարի միջսահմանային ապարանքաշրջանառության հայտարագրման էլեկտրոնային համակարգի:

Բելառուսի ղեկավարը նաև հայտնել է, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև ԵԱՏՄ բոլոր երկրները մտահոգություններ ունեն Եվրոպական միության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ կապված:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում