«007:Սպեկտր» ֆիլմը հայկական կինովարձույթում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող «007:Սպեկտր» ֆիլմը հայկական կինովարձույթում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մոսկվա» կինոթատրոնից, ֆիլմը մեծ էկրաններին հնարավոր է դիտել նոյեմբերի 6-ից: Բոնդի մասին պատմող 24-րդ ֆիլմի ռեժիսորը Սեմ Մենդեսն է: Կինոնկարը հասցրել է համաշխարհային վարձույթում հաջողություն ունենալ, որոշ երկրներում էլ` օրինակ Մեծ Բրիտանիայում, ռեկորդային դիտումներ գրանցել:
Ջեյմս Բոնդի կերպարում չորրորդ անգամ հանդես է գալիս Դենիել Քրեյգը: Բոնդին հատուկ հանձնարարությամբ ուղարկում են Մեքսիկա, հետո նաև Հռոմ, որտեղ նա հանդիպում է հայտնի հանցագործի գեղեցիկ այրուն` Լյուսիա Սկիարային: Հայտնվելով գաղտնի խորհրդակցությանը` Բոնդը բացահայտում է նոր «Սպեկտր» անունով կազմակերպության գոյությունը:
Ֆիլմում խաղում են Ռեյֆ Ֆայնսը, Նաոմի Հարիսը, Քրիստոֆ Վալցը, Մոնիկա Բելուչին և այլք: