Սպորտ

Ալբանիան հաղթեց Հայաստանին և նվաճեց Եվրո-2016-ի ուղեգիր

1 րոպեի ընթերցում

Ալբանիան հաղթեց Հայաստանին և նվաճեց Եվրո-2016-ի ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պարտությամբ ավարտեց Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլը: Ալբանիան կմասնակցի Եվրո-2016-ին.Հայաստան-Ալբանիա` 0-3:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային 8-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը, իսկ ահա 24-րդ րոպեին գրանցվեց ևս մեկ ինքնագոլ, այս անգամ «աչքի ընկավ» Ռոբերտ Արզումանյանը (սակայն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի տվյալներով` գոլի հեղինակ է դարձել Խիմշիտին): Հայաստանի հավաքականի անդամներն այդպես էլ չգտան իրենց խաղը: Թիմերը հանգստի գնացին 0-2 հաշվով` ի օգուտ ալբանացիների: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը չօգտագործեց իրեն ընձեռնված հնարավորությունները, և դրա փոխարեն Ալբանիայի հավաքականը խփեց նաև 3-րդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Արմանդո Սադիկուն:

Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում անցկացրած 8 խաղերից հետո Հայաստանի հավաքականն ունի միայն 2 միավոր: Հայաստանի ընտրանու հետ նույն խմբում ընդգրկված չորս թիմերից Եվրո-2016-ին կմասնակցեն Պորտուգալիայի և Ալբանիայի թիմերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում