Տնտեսություն

Հայաստանի զբոսաշրջային և արշավային ուղիները կքարտեզագրվեն բջջային հավելվածի համար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի զբոսաշրջային և արշավային ուղիները կքարտեզագրվեն բջջային հավելվածի համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ONEArmenia»­ շահույթ չհետապնդող կազմակերպությունն սկսել է «HIKEArmenia»արշավը, որով ճանապարհորդների համար հասանելի է դարձնում Հայաստանի բնաշխարհը՝ բջջային հավելվածի միջոցով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կազմակերպությունից, 2015-­ի գարնանը«ONEArmenia» (1A) կազմակերպությունն ստեղծել էր ​Inside Yerevan​­ ուղեցույց,որը օգնում է հազարավոր մարդկանց, ինչպես զբոսաշրջիկներին,այնպես էլ տեղացիներին`ճանաչել Երևանը ներսից:Ներկայիս արշավով «ONEArmenia­»-ն ընդլայնում է սահմանները` դուրս գալով մայրաքաղաքից դեպի Հայաստանի բնաշխարհըև արդյունաբերական մայրաքաղաքից դուրս գտնվող համայնքներ:

«HIKEArmenia»-­ն մի նախաձեռնություն է,որն արդեն մի քանի տարի է,ինչ կազմակերպության նպատակների ցանկում է: 1A­-ի համահիմնադիր և թվային մարքեթինգի մասնագետ Պատրիկ Սարգսյանի խոսքով` իրենք համագործակցելու են մի շարք ոլորտների մասնագետների հետ՝ արշավ­-էքսկուրսիաների(hiking)ոլորտը հիմնովին զարգացնելու նպատակով: «Գաղափարը առաջացել է այն պատճառով,որ չնայած Հայաստանում կան հազարավոր արշավային ուղիներ, միևնույն է,դրանցից միայն մի քանիսն են քարտեզագրված:Եվ նույնիսկ այդ դեպքում Հայաստանում ուղղակի չկա արշավի որևէ ստանդարտ ընթացակարգ և դա երկրի ամենագեղեցիկ շրջանները դարձնում է անհասանելի Հայաստան այցելողի համար:Հայաստանի շրջաններն արտաքին աշխարհից մեկուսացված են:Արտաքին կապերի բացակայության հետևանքները ևս դարձել են սոցիալական և տնտեսական խնդիրների պատճառ գյուղերում»,-ասել է նա:

Դրա համար էլ «HIKEArmenia»-­ի առաջին քայլը լինելու է տեղական արշավ­էքսկուրսիաների մասնագետների հետ միանալն ու Հայաստանում մի քանի արշավային ուղիներ գծելը՝ տեղացի արշավականների կողմից ընդունած միջազգային ստանդարտներին համապատասխան:

Նախագծի երկրորդ հատվածում ստեղծվելու է բջջային հավելվածի տեսքով հարթակ,որում լինելու է Հայաստանի գլխավոր արշավային ուղիների ինտերակտիվ քարտեզ՝ ներառյալ կարևոր տվյալները,տեղանքի պատմական նշանակությունը,ինչպես նաև տեղեկություններ արշավի մասին (բարձրություն,երկարություն,բարդության մակարդակ): Այն հնարավորություն է տալու հետևելու և վերբեռնելու արշավները (գրավոր կամ պատկերային)և տեսնել տեղական արշավային զբոսավարների,ռեստորանների, գիշերելու վայրերի,հետաքրքիր գյուղերի և Հայաստանի հեռավոր շրջաններում յուրօրինակ գործունեությամբ զբաղվող համայնական կազմակերպությունների առաջարկներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում